24.11.2011 Հովհաննես Չեքիջյան
Հովհաննես Չեքիջյան. «Երջանկությունը ինձ համար մարդկանց ուրախություն պարգևելն է երգի միջոցով»
Հայաստանի Պետական ակադեմիական երգչախումբը ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ 50- ամյա փառահեղ ճանապարհ է անցել` իր անկրկնելի և մնայուն հետքը թռղնելով նոր ժամանակների հայ ազգային-դասական երգարվեստի, ի մասնավորի`երգչախմբային արվեստի պատմության մեջ` միաժամանակ իր արժանի տեղը զբաղեցնելով համաշխարհային երգչախմբային արվեստի ամենահայտնի կոլեկտիվների շարքում:
03.07.2011 Արմեն Մինասյան
«Իմ ամենամեծ ցանկությունն է,որ հայերն արարեն Հայրենիքի համար…»
Ճարտարապետ Արմեն Մինասյանը Թեհրանից 1992-ին եկել էր սովորելու Երևանում և իրականացնելու ճարտարապետ դառնալու իր երազանքը: Սովորելու տարիները ճակատագրական դարձան. Արմենը հազար ու մի թելերով կապվեց հայրենիքին և կայացավ իբրև մասնագետ: Այնուհետև ընտանիքով հաստատվեց Երևանում: «Հայերն այսօրի» թղթակիցը զրուցել է նրա հետ:
01.07.2011 Սոնա Սահակյան
Ուզում եմ տարիների կուտակած փորձս ծառայեցնել իմ ժողովրդին
Տիկին Սոնա Սահակյանին «Հայերն այսօրի» թղթակիցը հադիպեց Շահումյանի անվան հրապարակում, որը «Արի տուն» ծրագրի ամենօրյա ավանդական մեկնարկի վայրն է: Հերթական ուղեւորությանն էր ճանապարհում որդիներին՝ Նարեկին և Տիգրանին, ովքեր մասնակցում են «Արի տուն» ծրագրին: Զրույցի ընթացքում պարզվեց, որ տիկին Սոնան արդեն մի քանի ամիս է` հեռավոր Ավստրալիայից ընտանիքով վերադարձել է Հայաստան, ու ցանկանում են հիմնվել հայրենիքում:
09.06.2011 Շանթ Վանլեյան
Շանթ Վանլեյան. ուզում եմ,որ զավակս Հայրենիքում մեծանա
Այս գեղեցիկ, երիտասարդ ընտանիքին հանդիպեցի Սփյուռքի նախարարության հյուրընկալ հարկի ներքո,ուր նախարարության Համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը փորձում էր տալ նրանց հուզող հարցերի պատասխանները:
02.06.2011 Արմինե Հովհաննիսյան
«Օրրան»-ը` հարազատ օջախ
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով «ARMENIAN TIMES»-ը զրուցել է «Օրրան» բարեգործական կազմակերպության ղեկավար Արմինե Հովհաննիսյանի հետ:
12.05.2011 Երվանդ Մանարյան
Այդ զարմանալի, զարմանալի Երվանդ Մանարյանը
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոյի և թատրոնի դերասան, բեմադրիչ, սցենարիստ Երվանդ Մանարյանն այն մարդկանցից է, ում ճանաչում են և Հայաստանում, և երկրի սահմաններից դուրս: Նրա հայտնությունը մարդկանց ժպիտ է պարգևում, նրա ներկայությունը ստիպում է շատերին լրջանալ, զգալ իրենց կողքին նշանավոր արվեստագետի քննախույզ հայացքը: Նրա մասնակցությամբ նկարահանված ֆիլմերն ուրախություն են ծնում, երկար մնում մարդկանց հիշողության մեջ…
18.04.2011 Տիրան Բաղդատյան
Հայրենիքը տուն է, իսկ արտերկիրը` հյուրանոց
Հայրենադարձված յուրաքանչյուր հայ, հայկական ընտանիք յուրովի ամրացնում է մեր տան հիմքերը...Սա է հայրենասիրությունը, որ դեռ վաղ հասակից ամուր խարիսխ է գցել Բաղդատյան եղբայրների հոգում, ու երազների հայրենիքը` Հայաստանը, տարիներ անց դադարել է տեսիլք լինել, դարձել է Անի եւ Մանուել Բաղդատյանների որդիների` Տիրան եւ Պիեր Բաղդատյանների վերջնական հանգրվանը:
Հայրենիքը տուն է. սրանք հայրենադարձված երիտասարդ գործարար, լիբանանահայ Տիրան Բաղդատյանի խոսքերն են: Հենց նրա հետ է ամսաթերթի թղթակցի հարցազրույցը «Հայրենադարձություն» խորագրի ներքո, որն էլ սիրով ներկայացնում ենք նաեւ մեր ընթերցողին:
11.04.2011 Վահագն Հովնանյան
Հայրենիքում` Հայրենիքի համար
Հայրենասեր, բարերար, շինարար Վահագն Հովնանյանը մեկն է այն հայրենադարձներից, ում մասին վստահորեն կարելի է ասել`իսկական հայի կերպար: Մեծ հայի մասին, սակայն, քիչ բան է հայտնի հասարակության լայն շերտերին: Այդ իսկ պատճառով «Հայերն այսօր» էլէկտրոնային պարբերականը սիրով ներկայացնում է իր գործընկերոջ` «Armenian Times» թերթի հարցազրույցը Վահագն Հովնանյանի հետ:
|
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հայաստան (ամենաընթերցված)
Սփյուռք (ամենաընթերցված)
|



































