Որոնում`
 
Օրացույց
 
22.09.2011

Մուրադ Ջանիբեկյան
Արվեստագետն ապրում է մշտական հույսերի մեջ
Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ ՄՈՒՐԱԴ ՋԱՆԻԲԵԿՅԱՆԸ ժամանակակից հայ թատրոնի ամենանշանավոր անհատականություններից մեկն է, բացառիկ շնորհների տեր դերասան, ով, սակայն, վերջին տարիներին ապրում է ստեղծագործական անբացատրելի ամայության մեջ` հարազատ Սունդուկյանի անվան թատրոնում վերջին անգամ նոր դերով հանդես գալով… 2003 թվականին: Այս ընթացքում դերասանն, իհարկե, անգործ չի մնացել և նկարահանել է երկու ֆիլմ, որոնցից «Համլետն»  արժանացել է միջազգային մի շարք մրցանակների:
  «Հայերն այսօր»-ի  մշակութային մեկնաբանը զրուցել է անվանի դերասանի հետ:
13.09.2011

Երվանդ Ղազանչյան
«Հիշողության կորստից աղավաղվում է Հայրենիքի կերպարը»
ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ մեր արվեստի մեծերից մեկն է, այն արվեստագետներից, ով իր ներկայությամբ կամրջում է մեր թատրոնի երեկն ու այսօրը: Նա ղեկավարել է Գյումրու Վ. Աճեմյանի, Երևանի Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական, Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական և Պատանի հանդիսատեսի թատրոնները, իսկ մոտ երկու տասնամյակ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավարն է: 12 տարի եղել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը… Նա նաև թատերական ճանաչված գերդաստանի գլխավորն է. կինը ՀՀ ժողովրդական արտիստուհի, պետական մրցանակի դափնեկիր Գալյա Նովենցն է, որդին` ՀԹԳՄ նախագահ, Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանն է: Կրտսեր որդին` Ստեփանը, ով շրջանակված անուն է դարձել, չնայած իր կարճատև կյանքին` թատրոնում և երաժշտության մեջ բարի հիշատակներ է թողել: Դերասանուհի է թոռնուհին` Մարիամ Ղազանչյանը, ով արդեն մասնակցել է միջազգային բազմաթիվ փառատոների, արժանացել «ԱՐՏԱՎԱԶԴ» մրցանակի…

«Հայերն այսօրի» մշակութային վերլուծաբան Լևոն Մութաֆյանը զրուցել է Երվանդ Ղազանչյանի հետ:
07.09.2011

Աշոտ Ղուլյան
Հարցազրույց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ
Պատմական Հայստանի տասնհինգ նահանգներից մեկը հանդիսացող Արցախ աշխարհն իր հազարամյա պատմության ողջ ընթացքում կարողացել է պահպանել իր անկախ կամ կիսանկախ վիճակը, որպես հայկական ինքնուրույն  թագավորություն, իշխանություն,մելիքություն, մարզ և այլն։ Մինչև բոլշևիկների      կողմից  Ադրբեջան կոչված հանրապետությանը բռնակցվելը, այն ներառում էր Վարանդայի, Խաչենի, Գյուլիստանի,Դիզակի, Ջրաբերդի մելիքությունները  և Գանձակի  հայաբնակ մասերը։ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1991 թ.սեպտեմբերի 2-ին,  ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների միացյալ նիստում պատմական Արցախի մի մասը հռչակվեց ԼեռնայինՂարաբաղի Հանրապետություն։
Արդեն  20 տարի է, ինչ ապրում, բարգավաճում, օր օրի աշխարհին իր միակ ճշմարտությունն է համոզում ԼեռնայինՂարաբաղի ազատ, անկախ, 
ժողովրդավարական  Հանրապետությունը, որը դեռևս պաշտոնապես ճանաչված չէ  աշխարհի կողմից։ 

05.09.2011

Վիգեն Ստեփանյան
Կարևորն այն է, որ ես ստեղծագործում եմ իմ հայրենիքում
Դերասան, բեմադրիչ, թատերագիր, երգահան ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ՎԻԳԵՆ ՍՏԵՓԱՆՅԱՆՆ այսօր արդեն հայ արվեստի ճանաչված ու վաստակաշատ դեմքերից մեկն է, մի արվեստագետ, ում ստեղծագործությունը վաղուց դուրս է եկել ազգային շրջանակներից: Նրա բազմաթիվ կինոդերերը, տարբեր երկրներում իրականացրած բեմադրությունները, սեփական պիեսները նրան մեծ հռչակ ու ճանաչում են բերել: Օրերս էլ «Համազգային» թատրոնում տեղի կունենա նրա նոր բեմադրության առաջնախաղը, որի հիմքում ռուս նշանավոր թատերագիր Ալեքսանդր Գալինի ,,Ռետրո,, պիեսն է, մի ստեղծագործություն, որը 1980-ական թվականներին բեմադրվեց ԽՍՀՄ 100-ից ավելի թատրոններում: 

«Հայերն այսօր»-ի մշակութային մեկնաբանը հանդիպեց անվանի արվեստագետին ու զրուցեց նրա հետ:
25.08.2011

Հարություն Մովսիսյան
Հարություն Մովսիսյանի աստեղային ժամերը
Զրույց ճանաչված դերասանի հետ` ծննդյան 60-ամյակի առթիվ
23.08.2011

Ժաքլին Կարաասլանյան
«Լույսը» լույս է սփռում
2009-ից Հայաստանում գործում է «Լույս» հիմնադրամը, որի հիմնադիրներն են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ կրթական ծրագրի տնօրենն է Ժաքլին Կարաասլանյանը, ում հետ էլ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
19.08.2011

Վոլոդյա ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Ապրելն ինքնին երջանկություն է»
ՀՀ ժողովրդական արտիստ, «Արտավազդ» մրցանակի դափնեկիր Վոլոդյա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ հայ թատրոնի այն նշանավոր անհատականություններից է, ում կարելի է համարել մեր նորագույն շրջանի կերտողներից մեկը: 

Անհատականություն, ով 1950-ական թվականների սկզբներից մասնակցել է թատերական ընթացքների ձևավորմանը, աշխատել տարբեր թատրոններում, ապա իր խարիսխը նետել Վանաձորում, ուր ապրում է մինչև օրս` իր ապրած 85 տարիների բարձունքից նայելով աշխարհին ու իր ապրած օրերին: 

Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» հարցազրույցն անվանի թատերական գործչի հետ:
09.08.2011

Ռաֆայել ՋՐԲԱՇՅԱՆ
88 տարի և մեկ ամիս
ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, «Արտավազդ» մրցանակի դափնեկիր Ռաֆայել ՋՐԲԱՇՅԱՆԸ հայ թատերական արվեստի երևելիներից է, ապրող դասական, ում վաստակը չափազանց մեծ է թատերական կրթության ասպարզում: Նա միակն է մնացել Երևանի թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետի առաջին շրջանավարտներից, ով դասավանդում է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` շարունակելով իր մեծ ուսուցչի` Վավիկ Վարդանյանի ավանդույթները: Մոտ մեկ ամիս առաջ մեր թատերական կրթության նահապետը դարձավ 88 տարեկան: Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» հարցազրույցը անվանի պրոֆեսորի հետ:
03.08.2011

Արթուր ՈՒթմազյան
«Ես ժամանակի մեջ փնտրում եմ իրականության կերպարը»
ՀՀ ժողովրդական արտիստ ԱՐԹՈՒՐ ՈՒԹՄԱԶՅԱՆԸ հայ թատրոնի դերասանական այն սերնդի ներկայացուցիչներից է, որը ձևավորվեց 1960-ականների վերջերին և դառնալով օրինական ժառանգորդը մեր մեծերի ձևավորած ավանդույթների` վստահաբար գնաց դեպի թատերարվեստում նոր ձևերի և նոր մտածողության հաստատումը: «Հայերն այսօրի»  թղթակցի զրույցը հայտնի դերասանի ու ասմունքողի հետ տեղի ունեցավ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, «Ձուկն առանց ջրի» պիեսի փորձից հետո: Այս բեմադրության մեջ Արթուր Ութմազյանը հանդես է գալու Բարդուղիմիոսի դերում, մի մարդու, ով վաղուց ստեղծել է իր ժամանակն ու ապրում է «հոգու իրականության» մեջ…
02.08.2011

Ատոմ Մխիթարյան
«Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դպրոցը» Հայաստանում
Իրագործվեց ՀՀ սփյուռքի նախարարության հերթական ծրագրերից մեկը ևս. Հայաստանում են «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդների դպրոցի» ներկայացուցիչները: Այդ առիթով «Հայերն այսօրի» թղթակիցը զրուցել է Սփյուռքի նախարարության Համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանի հետ:
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7
 
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հայրենադարձներ (ամենաընթերցված)
Անվանի մարդիկ (ամենաընթերցված)
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, Ք Երեւան, 0010, Հանրապետության 62, բն. 98
Հեռ.` 54-22-49