Որոնում`
 
Օրացույց
 
ՀՀ սփյուռքի նախարարություն Մշակույթ
08.02.2012

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի կազմակերպչական աշխատանքները սկսվել են
Փետրվարի 8-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի աշխատանքային խմբի առաջին խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության պետ Ա. Մխիթարյանը, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի  ղեկավար Դավիթ Շահբազյանը, նախարարության աշխատակիցներ:
«Իմ Հայաստան» համահայկական փառատոնը նախատեսվում է իրականացնել 2012 թ. ապրիլից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, որի շրջանակներում Հայաստանի համերգային սրահներում կազմակերպվելու են պարային համույթների, երգչախմբերի, անհատ կատարողների ելույթներ: 

Փառատոնի նպատակը Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք կապերի և համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը, Սփյուռքում հայ մշակույթի պահպանմանն ու զարգացմանը նպաստելն է, Հայրենիքի և Սփյուռքի երիտասարդ ստեղծագործողների միջև մշակութային կապերի խորացմանը, համատեղ ծրագրերի մշակմանը և իրականացմանը սատարելը:

|

 
 
ՀՀ սփյուռքի նախարարություն
ԲՈԼՈՐ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, Ք Երեւան, 0010, Հանրապետության 62, բն. 98
Հեռ.` 54-22-49