23.02.2012
ANCA-ի նախագահը լիբանանահայերի հետ կքննարկի հայկական ունեցվածքի վերադարձման հարցը Փետրվարի 27-ին ANCA-ի նախագահ Քեննեթ Խաչիկյանը ելույթով հանդես կգա` կապված հայ համայնքի հոգևոր ունեցվածքը վերադարձնելու հետ, որն առգրավվել է թուրքական իշխանությունների կողմից: 23.02.2012
«Մերտինեան» վարժարանի 30-ամեակի տօնակատարութիւնը Շարլօթ եւ Էլիզ Մերտինեան Հայ աւետարանական վարժարանը 30 տարեկան է արդէն: Պատմական այս հանգրուանի սեմին՝ «Մերտինեան»ի «մեծ ընտանիք»-ի իւրաքանչիւր անհատի հոգին լեցուն է անսահման խնդութեամբ:
23.02.2012
Յարութ Սասունեան՝ Գլխաւոր Բանախօսը Սան Ֆրանսիսքոյի Հայ Դատի Ձեռնարկին Սան Ֆրանսիսքոյի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ շաբաթ, մարտ 3-ին կայանալիք իր տարեկան ձեռնարկին գլխաւոր բանախօսը պիտի ըլլայ քաղաքական մեկնաբան ու մարդկային իրաւանց գործիչ Յարութ Սասունեան, որ հրատարակիչն է «Քալիֆորնիա Քուրիըր» թերթին: Անոր շաբաթական յօդուածները վեց լեզուներով կը թարգմանուին ու կ՛արտատպուին աշխարհի տարածաքին, ինչպէս նաեւ լոյս կը տեսնեն համացանցային կայքերու վրայ:
23.02.2012
«Շամլեան»-էն Լիանա Իսաղուլեան կը շահի Գաւառային մրցանակ մը «Շամլեան» վարժարանի երկրորդ դասարանի աշակերտուհի Լիանա Իսաղուլեան եղած է Լոս Անճելըս գաւառի տարածքին տեղի ունեցած արուեստի մրցանակի շահողներէն մէկը: Լաւագոյն գրանիշը գծելու մրցանքը կազմակերպուած էր Լոս Անճելըս գաւառի հանրային գրադարանին կողմէ:
23.02.2012
Մրցանակներ՝ Տարուան Լաւագոյն Հայ Գործարարներին Հայ-ամերիկեան առեւտրի պալատի Մեծն Լոս Անջելեսի մասնաճիւղը Փետրուարի 24ին հրաւիրում է 13-րդ ամենամեայ «Բիզնես-գալա»-ին: Հանդիսութեան ժամանակ չորս անուանակարգերում մրցանակներ կը տրուեն գործարար ոլորտի ներկայացուցիչների:
22.02.2012
Գլենդելում կկայանա հայոց ցեղասպանությանը նվիրված դասախոսություն Գլենդելի կենտրոնական գրադարանում մարտի 11-ին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը դասախոսություն կկարդա` նվիրված Հայոց ցեղասպանությանը:
22.02.2012
Մարսելում տեղի կունենա «Արարատի մարգարեություն» գրքի շնորհանդեսը Փետրվարի 25–ին Մարսելում Ֆրանս-հայկական ուսանողների համընդհանուր միությունը (UGEFA) կազմակերպում է Սեւակ Թորոսյանի «Արարատի մարգարեությունը» գրքի շնորհանդեսը, տեղեկացնում է «Diasporamag» կայքը:
21.02.2012
Այսօր Մայրենիի օրն է Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի օրն է: «Հայերն այսօրը» շնորհավորում է աշխարհասփյուռ հայությանը տոնի առիթով եւ ներկայացնում տոնական միջոցառումների ցանկը, որոնց կմասնակցի նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
20.02.2012
Ընտանիքի հոգեբանության խնդիրները՝ միջազգային կոնֆերանսի առանցքում Ապրիլի 13-ից 14-ը Երեւանում տեղի կունենա «Հասարակություն, ընտանիք, դեռահաս. արդիական խնդիրներ Հայաստանում եւ Սփյուռքում» խորագրով հոգեվերլուծաբանների համաժողովը:
|
Սփյուռք (ամենաընթերցված)
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հասարակություն (ամենաընթերցված)
Մշակույթ (ամենաընթերցված)
Քաղաքականություն (ամենաընթերցված)
Տնտեսություն (ամենաընթերցված)
Սպորտ (ամենաընթերցված)
02.02.2012
|



































