02.06.2011
Տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ եւ պատվերով հրատարակված գրքերի շնորհանդեսը Հունիսի 3-ին, ժ.12:00 տեղի կունենա 2010-2011թթ. ՀՀ սփյուռքի նախարարութան նախաձեռնությամբ եւ պատվերով հրատարակված 10 անուն գրքերի և ձայնասկավառակի շնորհանդեսը:
25.05.2011
«Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» միջազգային համաժողով ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ 2011թ. մայիսի 26-ին ժ.18 :00 Երեւանի «Մետրոպոլ» հյուրանոցում (հասցե` Մաշտոցի պող. 2/2) կմեկնարկի «Սփյուռքի հեռանկարները գլոբալացվող աշխարհում» միջազգային համաժողովը, որին կմասնակցեն 12 երկրների (Հայաստան, Հունգարիա, Հունաստան, Ավստրիա, Արգենտինա, Իտալիա, Հնդկաստան, Լեհաստան, Ֆրանսիա, Չինաստան, Ռումինիա, Լիբանան) համապատասխան պետական մարմինների ղեկավարներ ու ներկայացուցիչներ եւ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ:
24.05.2011
Հուլիսին կկայանա հայոց լեզվի, գրականության եւ հայագիտական գիտելիքների 5-րդ օլիմպիադան Հուլիսի 18-24-ը Հայաստանում կանցկացվի հայոց լեզվի, գրականության եւ հայագիտական գիտելիքների 5-րդ օլիմպիադան:
17.05.2011
Մոսկվայում կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները Հունիսի 2-ին Մոսկվայի կոնսերվատորիայի «Ձայնի տիեզերք» փառատոնի շրջանակներում, Յաուզայի պալատում տեղի կունենա «Սերը սուրբ» խորագրով համերգ:
17.05.2011
Շվեյցարիայի և Կովկասյան երկրների մշակույթների փոխանակում 2011թ. մայիսի 18, 19, 20-ին հայկական «Գուսան» և իտալական «i Canzonieri» համույթները ելույթով հանդես կգան` ներկայացնելով իրենց ազգային երաժշտությունը Շվեյցարիայի Բեռն, Բալ և Լոզան քաղաքներում:
17.05.2011
Տեղեկանք ՀՀ բուհերի 2011-2012 ուստարվա ընդունելության քննությունների վերաբերյալ «Հայերն այսօրի» ընթերցողների ուշադրությանն ենք ներկայացնում տեղեկանք Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմա 2011-2012 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների վերաբերյալ: Ցանկը ներկայացվում է կից ֆայլերով:
16.05.2011
Հիմնադրվեց Հայակական առեւտրային ցանցը 2011 թվականի ապրիլի 29-30-ը Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի եւ Սփյուռքի առեւտրաարդյունաբերական պալատների եւ գործարարների միությունների խորհրդաժողովը, որը կազմակերպել էին ՀՀ սփյուռքի նախարարությունը եւ Կանադա-Հայաստան գործարար խորհուրդը, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ:
14.05.2011
ՃԱՇԿԵՐՈՒՅԹ ՆՅՈՒ ՋԵՐՍԻՈՒՄ` Ի ՊԱՏԻՎ «ԱՐՄԻՆՅՆ ՄԻՐՈՐ ՍՓԵՔԹԵՅԹՐԻ» Թեքեյան մշակութային միության եւ ««Արմինյն միրոր սփեքթեյթրի» բարեկամների» ընկերակցության կազմակեպությամբ հունիսի 4-ին Թինեքում (Նյու Ջերսի) տեղի կունենա ճաշկերույթ-հանդիսություն նվիրված Մ. Նահանգներում առաջին անգլիալեզու հայկական պարբերականիՙ «Միրոր սփեքթեյթրի» հրատարակման 80-ամյակին, տեղեկացնում է Արամ Արքունիՙ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը:
13.05.2011
ԿՀԳՄ գրական երեկոյ Կալիֆորնիայի Հայ Գրողների Միութեան առաջիկայ գրական հանդիպումը կկայանայ Գլենդելի Հանրային Գրադարանում, 222 East Harvard St, Glendale CA 91205, հինգշաբթի, 2011 յունիսի 2ին, երեկոյեան ժամի 5ից 6ը ընդունելութիւն. ապա ժամի 6ից-8ը տեղի կունենայ գրող Պօղոս Լագիսեանի նորահրատարակ ՙՏիգրան Արքայի մուտքը մուսաների լերան շէն՚ վէպի շնորհանդէսը:
02.05.2011
Կիպրոսի նախագահը Լառնակայում կբացի Հայկական մշակութային կենտրոնը Մայիսի 5-ին Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասը Լառնակայում կբացի ՀԲԸՄ Հայկական մշակութային կենտրոնի նոր շենքը: Կենտրոնը կներկայացնի հայ ժողովրդի ու Կիպրոսի հայ համայնքի պատմությունն ու մշակույթը: Կպատմվի նաև հայ համայնքի ներդրման մասին կղզու տնտեսական, սոցիալական ու մշակութային կյանքի մեջ:
|
Սփյուռք (ամենաընթերցված)
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հասարակություն (ամենաընթերցված)
Մշակույթ (ամենաընթերցված)
19.04.2012
Քաղաքականություն (ամենաընթերցված)
Տնտեսություն (ամենաընթերցված)
Սպորտ (ամենաընթերցված)
|


































