Որոնում`
 
Օրացույց
 
Վերատպություններ
25.04.2012

Մե՛նք Պիտի Յիշենք
Նախագահ Պարաք Օպաման գերազանցեց ինքզինք՝ ուրացման հաւասարող անգիտութիւն ցուցաբերելով մարդկութեան դէմ գործուած մեծագոյն ոճիրներէն՝ Հայկական Ցեղասպանութեան վերաբերեալ:
Վերատպություններ
24.04.2012

Զանգուածային Ցոյցով Փաստենք, Որ Տէրն Ենք Մեր Իրաւունքներուն
Այսօր կարեւոր օր է լիբանանահայութեան համար: Անթիլիասի Նահատակաց  յուշարձանին առջեւ լսելէ ետք վեհափառ հօր պատգամն ու վերանորոգելէ ետք Ցեղասպանութեան նահատակներուն կտակին հաւատարիմ մնալու մեր համազգային ուխտը, լիբանանահայութիւնը պիտի քալէ դէպի թրքական դեսպանատուն: Խրոխտ ու վճռական քայլերով, իր իրաւունքներուն պահապան կանգնելու խոր յանձնառութեամբ, Արեւմտահայաստանի վերատիրացման անխորտակելի հաւատքով եւ կուռ ու կազմակերպ շարքերով հայութեան քայլարշաւը դէպի թրքական դեսպանատուն պիտի գրաւէ բոլորին ուշադրութիւնը:
Վերատպություններ
24.04.2012

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 97-ԱՄԵԱԿ ԵՒ ՆՈՐ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ
Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցի նախօրէին Ֆրանսահայութիւնը եւ իրեն հետ համայն հայութիւնը յուսալից օրեր ապրեցաւ՝ Ֆրանսայի խորհրդարանի ժխտողականութիւնը պատժող օրինագիծին բերումով։ Սահմանադրական խորհուրդի գայթակղեցուցիչ որոշումէն աւելի, Ֆրանսայի հանրային կարծիքին մօտ Ցեղասպանութեան իբր համամարդկային աղէտ ընկալումին բացակայութիւնն է ամենէն բացասական երեւոյթը։
Մանրամասներ
23.04.2012

Ապրիլյան հանդիպումներ ու մտորումներ
Ապրիլն իրավամբ կարելի է համարել գրական ամիս. ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ այս ամսի 20-ին մեկնարկեց Գրողների համահայկական 6-րդ համաժողովը, ապրիլի 22-ին ողջ Հանրապետությունը, Արցախը նշեցին Հայ  գրատպության 500-ամյակը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2012 թվականին Երևանը հռչակել է գրքի մայրաքաղաք: Այս կարևոր ու նշանակալի իրադարձություններով շնչող մայրաքաղաքում են Սփյուռքից ժամանած շատ հյուրեր, Գրողների համահայկական համաժողովի մասնակիցներ, որոնցից մի քանիսի հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
Վերատպություններ
23.04.2012

ԳԵՐՄԱՆԱՀԱՅԵՐԸ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 97-ԱՄՅԱԿԸ
Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ գերմանահայերն ապրիլ-24-յան հուշահանդեսներ են կազմակերպում Գերմանիայի մեծ ու փոքր քաղաքներում: Ներկայացնենք դրանցից մի քանիսը:
Խմբագրական
23.04.2012

Դեպի երկիր

Գրողների համաժողովի մասնակիցների մեջ է նաև նշանավոր թատերագիր, արձակագիր և հրապարակախոս Արա Արծրունին: Նա ուրախությամբ նշեց, որ մեծ երջանկություն է ապրել` ստանալով նաև Հայաստանի քաղաքացու անձնագիր: Ուրեմն, այլևս միայն բեյրութահայ գրող չէ: 

Նշանավոր գրողը «Հայերն այսօրի» մշակութային մեկնաբանին առաջարկեց ոչ թե հարցազրույց վարել իր հետ, այլ ընթերցողին ներկայացնել իր բարձրաձայն մտորումները, որոնք նա չկամեցավ տրոհել տարբեր հարցերի առթիվ ծնունդ առնող պատասխանների մեջ: Մենք սիրով կատարում ենք մեր ականավոր թատերագրի խնդրանքը:
Խմբագրական
23.04.2012

ՀԻՆՈՒՆՔ. Աշխարհամատրան կամ Կանաչ Կիրակի
Սուրբ Զատկին հաջորդող 2-րդ կիրակին(այս տարի` ապրիլի 22-ը) կոչվում է Աշխարհամատրան կամ Կանաչ Կիրակի: Աշխարհամատուռ նշանակում է երևելի մատուռ կամ Եկեղեցի: Կազմված է աշխարհ  և  մատուռ  (եկեղեցի) բառերից: Աշխարհամատուռը հիշեցնում է քրիստոնեության առաջին մատուռը, որը հիմնվեց Վերնատանը կից, առաքյալների կողմից:
Վերատպություններ
20.04.2012

«Ով Հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը քո հաւաքական ուժի մէջ է». Եղիշէ Չարենց
«Ով Հայ ժողովուրդ, քո միակ փրկութիւնը քո հաւաքական ուժի մէջ է»: Աւելի քան 75 տարիներ առաջ հայ ազգին ուղղուած այս տողերը, որքան հարազատ եւ թարմ են մինչեւ օրս, ուղղուած հայ ազգին, որ տակաւին կը տատամսի գործադրելու այս սուրբ պատգամը:

Վերատպություններ
20.04.2012

Բուխարեստում լույս է տեսել «Հայոց ցեղասպանություն» մենագրություն գիրքը
Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի տեղեկացմամբ՝ օրերս Ռումինիայի մայրաքաղաքում հրատարակվել է բազմավաստակ ցեղասպանագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանի «Հայոց ցեղասպանություն» մենագրությունը, որը ֆրանսերենից ռումիներեն են թարգմանել Թագուհի և Մադելեյն Կարակաշյան քույրերը (Genocidul Armean, Bucuresti, 2012, 112 էջ):
Վերատպություններ
20.04.2012

ՎԻՊԱԿԱՆ ՊԱՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՏՅԱՆԸ
Կարծում եմ` ճիշտ ժամանակն է շնորհավորելու հայ ընթերցողին, ում սեղանին առաջիկայում կհայտնվի մի քանի օր առաջ լույս տեսած գեղարվեստական հրաշալի մի գործ` Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան» վեպը: Այս գիրքն այն հազվադեպ ինքնատիպ գործերից է, որոնք նորից ու նորից կարդալու եւ շարունակ մտորելու առիթներ են տալիս:
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  |  43
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, Ք Երեւան, 0010, Հանրապետության 62, բն. 98
Հեռ.` 54-22-49