18.02.2011
Վալանսում Շարլ Ազնավուրի անվան պուրակ կբացվի Ֆրանսիական Վալանս քաղաքի պուրակը կրելու է աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի անունը:
17.02.2011
Ռոստովում տեղի էունեցել «Դոնի Նախիջևան, հին պատմության էտյուդներ. Ժամանակը և մարդիկ» գրքի շնորհանդեսը Ռոստովում տեղի է ունեցել ՌԴ Հարավային դաշնային համալսարանի պրոֆեսոր Վլադիսլավ Սմիրնովի «Դոնի Նախիջևան, հին պատմության էտյուդներ. Ժամանակը և մարդիկ» գրքի շնորհանդեսը:
17.02.2011
Երգչուհի Քաթրին Աբրահամյանն Ամերիկայի ծագող աստղն է Սկսնակ հայազգի երգչուհի Քաթրին Աբրահամյանը մտադիր է թողարկել իր առաջին «Shame on me» սինգլը, որով նա առաջին անգամ մուտք գործեց Clear Channel's-ի չարթում New Artist to watch (Նոր արտիստներ, ում պետք է տեսնել) անվանակարգում:
17.02.2011
Ամերիկայի Հայկական գրադարանում և թանգարանում կրկին կցուցադրվի «Դուք չգիտեք Ջեքին» ֆիլմը Ամերիկահայ բժիշկ, էֆտանազիայի ջատագով Ջեք Գևորգյանին նվիրված ցուցահանդեսի փակման պատվին Ամերիկայի Հայկական գրադարանում և թանգարանում (ALMA) կկայանա «Դուք չգիտեք Ջեքին» ֆիլմի երկրորդ ցուցադրությունը:
16.02.2011
Օդեսայում տեղի կունենա մարշալ Համազասպ Բաբաջանյանի մասին գրքի շնորհանդեսը Օդեսայում փետրվարի 18-ին կայանալու է Համազասպ Բաբաջանյանի մասին գրքի շնորհանդեսը:
16.02.2011
Մայր Աթոռում տեղի է ունեցել «Իմ գանձարանը» և «Մեր կյանքն Աստծո հետ է» գրքերի շնորհանդեսը Փետրվարի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, տեղի ունեցավ «Իմ գանձարանը» գունազարդման գրքույկի և «Մեր կյանքն Աստծո հետ է» ձեռնարկի հերթական հատորի շնորհանդեսը:
16.02.2011
Շոտլանդիայում բացվել է հայ մշակութային ցուցահանդես Փետրվարի 11-ին Էդինբուրգում` Շոտլանդիայի ռուսական ինստիտուտում, բացվել է հայ մշակութային ցուցահանդես, որը համատեղ կազմակերպել են Լոնդոնում Հայաստանի դեսպանությունն ու PRO ART ընկերությունը:
15.02.2011
Գրքի ցուցահանդեսին միայն հակահայկական գրականություն ներկայացրած ադրբեջանցիները ստիպված լքել են միջոցառումը Փետրվարի 9-13-ը Մինսկում կայացել է գրքի 18-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին ներկայացված են եղել մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի տաղավարները:
15.02.2011
Արդյո՞ք հայկական հուշարձաններ ոչնչացնող Բաքվի խիղճը կբավականացնի «Միջմշակութային երկխոսություն» Համաշխարհային խորհրդաժողովն անցկացնելու համար Ադրբեջանը, որը երկար տարիներ փորձում է իրեն ենթակա տարածքներից ջնջել հայկական մշակույթի բոլոր հետքերը և այդ նպատակով անգամ հնագույն հայկական գերեզմանատան ոչնչացման է դիմում, որոշել է հավակնել «աշխարհի մշակութային կենտրոններից մեկի» անվանը:
15.02.2011
Հաագայում կցուցադրվի ֆրանսահայ հակաֆաշիստ Միսաք Մանուշյանի մասին ֆիլմը Փետրվարի 20-ին Հաագայի (Նիդերլանդներ) Աբովյանի անվան մշակութային կենտրոնում տեղի կունենա ֆրանսահայ հակաֆաշիստ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի մասին պատմող «Հանցագործների բանակը» ֆիլմի ցուցադրությունը: |
Սփյուռք (ամենաընթերցված)
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հասարակություն (ամենաընթերցված)
Քաղաքականություն (ամենաընթերցված)
Տնտեսություն (ամենաընթերցված)
Սպորտ (ամենաընթերցված)
Հայտարարություններ (ամենաընթերցված)
|


































