|
16.02.2012 ՀՀ Սփյուռքի նախարարի՝ Իտալիա և Վատիկան այցի մանրամասները (լուսանկարներ, տեսանյութ) Ինչպես արդեն հաղորդել է «Հայերն այսօրը», ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Վատիկանում հանդիպեց Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ին և այցելեց Հռոմի Լևոնյան հայկական ժառանգավորաց վարժարան, որտեղ հանդիպեց Հռոմի հայ համայնքի ներկայացուցիչների, հոգևորականների ու վարժարանի սաների հետ: Նա հարցազրույց տվեց «Ռադիովատիկան»-ին:
15.02.2012 «Խոջալուն» պաշտոնական Բաքվի շահարկումների քաղաքական կապիտալն է Ադրբեջանում սկսվել է ավանդական հակահայկական քարոզարշավը` կապված Խոջալու բնակավայրի (գյուղ ԼՂՀ տարածքում) 1992թ դեպքերի հետ, երբ վերջինս 1988-90թթ. Ադր.ԽՍՀ-ի կողմից ակտիվորեն բնակեցվում էր, մասնավորապես, Ուզբեկստանի Ֆերգանայի հովտի թուրք-մեսխեթներով: Ընդսմին, պաշտոնական քարոզչությունը չի խորշում ոչ մի միջոցից` նպատակ ունենալով հայկական կողմին ի ցույց դնել որպես ողբերգության մեղավոր և համաշխարհային հանրության գիտակցությանը և սեփական ժողովրդի կարծիքին ներարկել հայատյացության թույնի մի նոր չափաբաժին:
23.01.2012 «Time» ամսագրի անդրադարձը Հրանտ Դինքի «խայտառակ» դատավարությանը «Հայերն այսօրի» ընթերցողին ենք ներկայացնում օրերս «Time» ամերիկյան հեղինակավոր ամսագրում հրատարակված հոդվածը, որտեղ հանդեսը քննադատում է Թուրքիայի դատական համակարգը՝ Հրանտ Դինքի «խայտառակ» դատավարության համար:
23.12.2011 Ներկայացնում է Համահայկական ծրագրերի վարչությունը Ավարտվում է տարին… Սփյուռքի նախարարության վարչությունները հսկայական աշխատանքներ են կատարել, իրականացրել են մի շարք ծրագրեր, լուծել են բազմաթիվ հիմնահարցեր: Նախարարության իրականացրած աշխատանքներում իր նշանակալի ներդրոււմն է կատարել նաեւ Համահայկական ծրագրերի վարչությունը: Օրերս մենք զրուցեցինք վարչության պետ Ատոմ Մխիթարյանի հետ, ով ներկայացրեց Ուֆայի հայկական համայնքի ուշագրավ նախաձեռնությունները: «Հայերն այսօրի» խնդրանքով Ատոմ Մխիթարյանը նաեւ ամփոփեց 2011 թվականի ընթացքում կատարծ աշխատանքները՝ Համահայկական ծրագրերի վարչության կտրվածքով:
13.12.2011 Ուշագրավ գիտաժողով. կարծիքներ ՀՀ սփյուռքի նախարարության, «Հիքսոս» հիմնադրամի և «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախաձեռնությամբ օրերս տեղի ունեցած «Հայության կրոնադավանական հատվածներ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով միջազգային գիտագործնական կոնֆերանսի ավարտին «Հայերն այսօր»-ի թղթակից ը զրուցել է «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանի և Լիբանանի Հայ կաթողիկե պատրիարքարանի Դպրոցական հայագիտության զարգացման գրասենյակի վարիչ Վարդան Թաշճեանի հետ: Ստորև ներկայացնում ենք նրանց կարծիքը գիտաժողովի և նրանում արծարծված հիմնական հարցերի շուրջ.
10.12.2011 ԼՂՀ ԱԳՆ. «Միջհամայնքային» ձևաչափն անընդունելի է Ադրբեջանի իշխանությունները նորից ակտիվորեն արմատավորում են «միջհամայնքային» հասկացությունը, որն ուղղված է ղարաբաղյան հակամարտության էությունը աղավաղելուն, ձևափոխելու հակամարտության փաստացի եռակողմ ձևաչափը պաշտոնական Բաքվի համար շահավետ երկկողմ ձևաչափի:
18.11.2011 Ռոբերտ Թաթեոսյան. Ճարմանդների արքայի վերադարձն արմատներին Ճարմանդ ընտրելիս ո՞վ կարող է նույնքան նրբաճաշակ լինել, ինչպես Ռոբերտ Թաթեոսյանը: Ոչ պատահականորեն ճարմանդների արքա հռչակված հայկական արմատներ ունեցող բրիտանացի գործարարն այսօր Երեւանում է, նրա վերնաշապիկի թեւքերը զարդարում են «Հազվագյուտ քարեր» հավաքածուից` իրենց ձեւի մեջ աշխարհում միակ ճարմանդները (запонка), որոնք Ռոբերտն ընտրել է հատուկ օրվա առիթով:
13.10.2011 Խրախուսվում է հայապահպանությունը Հոկտեմբերի 12-ին տեղի ունեցած՝ ՀՀ տարածքային կառավարման և սփյուռքի նախարարությունների ատյանի համատեղ ընդլայնված նիստի օրակարգային հարցերից մեկն էլ նվիրված էր «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» համահայկական մրցանակաբաշխության ընթացքին: Այս հարցը, բնականաբար, Սփյուռքի նախարարությունն իր համար գերակա է դարձրել հիմնադրման առաջին օրվանից` գիտակցելով, որ հայապահպանությանն ուղղված ցանկացած խրախուսանք խթան է հանդիսանում, նպաստում այն բանին, որ Սփյուռքում շատերը մղվեն դեպի հայապահպանությունը, լեզվի հանդեպ սրտացավ վերաբերմունքի ձևավորումը:
13.10.2011 Սարկոզիի այցի շարունակվող արձագանքները Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ հարավկովկասյան երկրներ կատարած այցից հետո արդեն որոշակի ժամանակ է անցել, սակայն թե՛ արևմտյան, թե՛ ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են քննարկել այցերը, տալ գնահատականներ, վերլուծել Ֆրանսիայի նախագահի արտահայտած որոշ մտքեր: Նման ուշադրությունը պատահական չէ, քանզի տարածաշրջանային այց էր կատարել Եվրոպայի խոշորագույն երկրի ղեկավարը, այն երկրի, որն այսօր ութնյակի անդամ լինելով` ինքն է թելադրում եվրոպական քաղաքականության հիմնադրույթները, ձևավորում է տրամադրություններ, պատնեշում մի շարք որոշումներ, որոնք կարող են էական վտանգ ներկայացնել Եվրոպայի համար:
05.10.2011 Ի պաշտպանություն մեր հայրենակցի Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում բնակվող հայերը շարժում են նախաձեռնել, որի նպատակն է ցուցաբերել աջակցություն այստեղ դանակահարված ադրբեջանցու պատճառով ձերբակալբած և մինչև օրս հայտնի «Կրեստի» քննչական մեկուսարանում անօրինական պահվող հայ եղբայրներ Ալիվորյաններին։
|
Խմբագրական (ամենաընթերցված)
Սփյուռքի թղթակիցներ (ամենաընթերցված)
Վերատպություններ (ամենաընթերցված)
|



































