|
Այլ »
Ծրագրեր »
«Հայ ինքնության որակների պահպանումը խառն ամուսնություններում», «Արևմտահայերենի ուսուցման վիճակը սփյուռքում» թեմաներով համահայկա համաժողովների կազմակերպում
«Հայ ինքնության որակների պահպանումը խառն ամուսնություններում», «Արևմտահայերենի ուսուցման վիճակը սփյուռքում» թեմաներով համահայկա համաժողովների կազմակերպում
Ելնելով Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգային դրույթներից ՀՀ կառավարությունը նախատեսում է ստեղծել Սփյուռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում առկա ներուժի հաշվառման մեխանիզմներ: Հիրավի օրախնդիրներ են Սփյուռքի անհատների ներուժի համախմբումը եւ կազմակերպված ու փոխհամագործակցված գործունեության ոլորտների ընդլայնումը, մասնագիտական ցանցերի ձեւավորումն ու զարգացումը:
Հիմնախնդիրներ Հայաստան-Սփյուռք գործակցության այս ոլորտներում էական քայլեր դեռևս չեն իրականացվել, և անհրաժեշտ է խթանել նաև համագործակցությունը Հայաստանի և Սփյուռքի տարբեր մասնագիտական կարողություններ ունեցող անհատների եւ կազմակերպությունների միջեւ:
Լուծման եղանակներ ՀՀ-ում կազմակերպել և անցկացնել առաջին համահայկական խորհրդաժողովներ: Խորհրդաժողովի օրակարգը, քննարկման ենթակա առաջնային խնդիրները,կազմակերպման առանձնահատկությունները պետք է քննարկել համապատասխան մասնագիտական միությունների հետ:
Արդյունքի նկարագրություն Ծրագիրը հնարավորություն կտա գնահատել Սփյուքռում, հայտնաբերել եւ հաշվառել մասնագիտական ներուժը, ձեւավորել ընդհանուր մոտեցումներ պահանջող խնդիրների լուծման համար միասնական մեխանիզմների եւ մեթոդների ներդնումը: Ուղիներ եւ կազմակերպական արդյունավետ հնարավորություններ գտնել արեւմտահայերենի եւ արեւելահայերենի լեզվական մերձեցման համար: |


































