18.03.2011 Դպրոցի երկրորդ շնչառությունը 1992-1993թթ. աբխազա-վրացական պատերազմը իր ավերիչ հետևանքները թողեց ամեն ինչի վրա, այդ թվում նաև դպրոցների: Իսկ հայկական դպրոցների վիճակն Աբխազիայում անմխիթար էր դեռևս խորհրդային տարիներին, պատերազմն էլ հասցրեց ծայրահեղ ծանր վիճակի:
17.03.2011 Ժագ Յակոբեանի Քնարավէպին Ողջունահանդէսը Հայկական բանաստեղծութեան ռահվիրաներէն մէկը, ալեւորած բայց ոչ ծերացած,սպիտակահեր բայց ոչ ձմեռնամուտի սեմը թեւակոխած, իր գարունազարդ եւ զուարճախօս ժպիտով ներկաները կ'ողջունէր բանաստեղծ Ժագ Յակոբեանը, երբ իր «Լիլոյշ Ա Տոչոր» քնարավէպի ողջունահանդէսին շնորհակալութեան խօսք առաւ։
09.03.2011 Սենատ Սփյուռքի համար. Ուտոպիա, թե հնարավորություն “Սփյուռքը Հայաստանով է իմաստավորվում, Հայաստանն ուժեղ է Սփյուռքով”: Այս ձևակերպումը, թերևս հակիրճ, պարզ ու դիպուկ, բայց միևնույն ժամանակ տարողունակ և ընդգրկուն բնութագրում է Հայրենիքի (իրական, այլ` ոչ պատմական) ու Սփյուռքի բարդ ու բազմաշերտ հարաբերությունների, բնույթը, իմաստն ու բովանդակությունը:
03.03.2011 Սինգապուրը եւ հայկական համայնքը Սինգապուրը հրաշագեղ մի երկիր է`4.5 միլիոն բնակչությամբ:
Լեզուն՝ անգլերենն է եւ չինարենը: Կլիման միապաղաղ է, տարվա եղանակները շեշտված չեն. որոշ չափով խոնավ է եղանակը, որին սակայն մարդը շուտ է վարժվում եւ միայն հիանում, հրճվում եւ զարմանում եղանակի քմահաճույքներով: Կես ժամում կարող է կայծակել, որոտալ, անձրեւել (երբեմն տեղատարափ) եւ անմիջապես հետո պայծառ արեւ: Բայց սա չի խանգարում մարդկանց կենցաղին: Սինգապուրը ունի 200 տարվա պատմություն: Այստեղ բնակվում են չինացիներ եւ մալազիացիներ:
17.02.2011 ՀԱՅԵԱՑՔ ԵՒՐՈՊԱՅԷՆ- Ի՞նչ Պարտական Է Հայաստանը Աշխարհասփիւռ Հայութեան Հայաստանի եւ աշխարհասփիւռ հայութեան միջեւ յարաբերութիւնները (աւելի ճիշդ՝ հետզհետէ չքացող յարաբերութիւնները) նոր թափ ստացան վերջերս, երբ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեան Միացեալ Նահանգներու մէջ յայտարարեց երկպալատ խորհրդարան ձեւաւորելու եւ խորհրդարանին մէջ սփիւռքահայ ներկայացուցիչներ ներգրաւելու Հայաստանի նախագահի մտադրութեան մասին:
02.02.2011 50 ՏԱՐԻ ԾԱՓԱՀԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱԿ Բուենոս Այրեսի «Նասիոնալ» թատրոնի հարմարավետ դահլիճում, մոտ 1100 հանդիսատեսների հետ միասին, Արգենտինահայ մշակութային միության «Գայանե» պարախումբը տոնական համերգով նշեց իր կեսդարյա հոբելյանը:
19.01.2011 ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԻՆՔ ՊԻՏԻ ՍՏԱՆՁՆԷ ՄԵՐ ԳՈՅԱՏԵՒՄԱՆ ՂԵԿԸ՝ ՀԱՅԵՐԷՆԻՆ ԻՄԱՑՈՒԹԵԱՄԲ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՒՄՈՎ Ինչպէս ոեւէ ժողովուրդի, նոյնպէս ալ մեր՝ հայերուս համար, նորահաս սերունդը՝ չափահաս պատանիներն ու երիտասարդները, անվիճելիօրէն կը կազմեն այն խմբաւորումը, տարիքային ա յն եդասակարգը,, որուն կը սեւեռին բոլորիս աչքերը՝ իբրեւ ժառանգորդկրողները մեր ազգի բոլոր գլխաւոր հիմնահարցերուն, իբրեւ կամուրջ՝ եհիներուն, եւ նորին միջեւ, իբրեւ երաշխաւորները ԱՊԱԳԱՅԻՆ:
05.01.2011 2010-Ի ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ« ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑՈՎ Թեպետ եղանակային անբարենպաստ պայմանները հրավիրյալների մի մասին հետ էր պահել դեկտեմբերի 23-ին Բեռլինում ՀՀ դեսպանության կազմակերպած տոնական հանդիպմանը ներկա գտնվելուց, բայց Նուսսբաումալլե 4 հասցեում հավաքված` Գերմանիայի տարբեր ծայրերից ժամանած հյուրերը գինու, շամպայնի զնգացող գավաթների, սառը խորտիկների ու տաք, ամանորյա հյուրընկալության մթնոլորտում առիթ ունեցան համառոտ անդրադառնալու 2010-ի իրենց հաջողություններին:
|
Խմբագրական (ամենաընթերցված)
Վերատպություններ (ամենաընթերցված)
Մանրամասներ (ամենաընթերցված)
|


































