«Համայնքների պատմություն»: Սփյուռքի հայկական համայնքների ուսումնասիրություններ
Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգային հիմնադրույթներից է սփյուռքի հայկական համայքներում առկա խնդիրների, հեռանկարների, զարգացման միտումների ինչպես նաև Սփյուռքի գաղթօջախների ձևավորման, ՙհին՚ և ՙնոր՚ Սփյուռքի փոխհարաբերությունների, Սփյուռքի յուրաքանչյուր գաղթօջախի մշակութային, ավանդույթային և կենցաղային առանձնահատկությունների, հայկական գաղթօջախներում տեղի ունեցող միգրացիոն հոսքերի և ժողովրդագրության, Սփյուռքում հայկական կազմակերպությունների գործունեության ու հեռանկարների և այլ խնդիրների վերաբերյալ ուսումնասիրութունների կատարումը:
Հիմնախնդիրներ
Սփյուռքի հայկական գաղթօջախները պարբերաբար ենթարկվում են դինամիկ փոփոխությունների, որոնք կարիք ունեն պարբերական ուսումնասիրությունների: Ժամանակակից Սփյուռքի և նրանում առկա հիմնախնդիրների վերաբերյալ չափազանց քիչ են հիմնարար աշխատությունները եւ հետազոտությունները:
Լուծման եղանակներ
Գիտական հաստատությունների, մասնագիտացված կենտրոնների, աշխատանքային խմբերի միջոցով Սփյուռքի գաղթօջախներում գիտական համակարգված ուսումնասիրությունների իրականացում և դրանց հրապարակման ապահովում` հետագա գործնական կիրառման նպատակով:
Արդյունքի նկարագրություն
Արդյունքում մշակվում և հրատարակվում են գիտական հիմնարար աշխատություններ, գրքույկներ և տեղեկատվական նյութեր, որոնք գիտաուսումնական նպատակով կիրառելի կլինեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքի տարբեր գաղթօջախներում և հայագիտական կենտրոններում: