07.04.2011
Թուրք Գրող Քեմալ Եալչըն Ներողութիւն Կը Խնդրէ Հայերէն ՀՅԴ Յունաստանի Հայ Դատի յանձնախումբին եւ «Սթոխասթիս» հրատարակչատան գործակցութեամբ, Երկուշաբթի, Ապրիլ 4ի երեկոյեան ժամը 7:30ին, Աթէնքի «Սթոա Թու Վիվլիու» սրահէն ներս տեղի ունեցաւ թուրք գրագէտ Քեմալ Եալչընի «Քեզ Համար Սիրտս Կը Տրոփէ» գիրքին ներկայացումը:
06.04.2011
Երաժշտական դպրոցի բացում Վրաստանի Ախալքալաքի շրջանի Տուրցխ գյուղում ՀՀ Սփյուռքի նախարարության օգնությամբ Ախալքալաքի Տուրցխ գյուղի «Արեգ» արվեստի բարեգործական միությունը գործում է վաղուց և իր ծրագրերում նախատեսել էր բացել արվեստի դպրոց, սակայն իրականացնել ծրագիրը չէր հաջողվում երաժշտական գործիքներ չունենալու և մի շարք այլ պատճառներով:
06.04.2011
Հայազգի Գլեդիս Բերեջիկլյանը նշանակվել է ավստրալական նահանգի տրանսպորտի նախարար Ավստրալիայում Վիլլոուբիից Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի անդամ Գլեդիս Բերեջիկլյանը նշանակվել է ամենախոշոր ավստրալական նահանգի տրանսպորտի նախարար և առաջին հայ նախարարն Ավստրալիայի կառավարությունում:
06.04.2011
ԱՄՆ հայոց եկեղեցիների առաջնորդներն ուղերձ են հղել Սբ Հարության և Հայոց ցեղասպանության օրերի կապակցությամբ Այս տարվա ապրիլին հայ ժողովուրդը նշելու է շատ կարևոր պատմական երկու օր՝ Սբ Հարության տոնն ու Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը: Հայոց ցեղասպանությունը նորագույն պատմության ամենամութ օրերից մեկն է, իսկ Սբ Հարության տոնը մարդկության համար ամենապայծառ ու լուսավոր տոնն է: Ցեղասպանությունից հետո առաջին անգամ այս երկու օրերը համընկան և նշվելու են ապրիլի 24-ին: Այս մասին ասվում է Հայ Առաքելական, Հայ Կաթողիկե և Հայ Ավետարանչական եկեղեցիների միության առաջնորդների ուղերձում:
06.04.2011
«Հայերի հետքերը Բրազիլիայում» Սփյուռքի նախարարության եւ Հայաստանում Բրազիլիայի դեսպանության համագործակցության արդյուքում մի շարք համատեղ ծրագրեր են ծնվել:
05.04.2011
Թուրքիայում Անատոլիայի հայերի դեմ պայքարի գաղտնի հետախուզություն էր ստեղծվել Թուրքիայի հարավ-արևելյան նահանգներում «հայկական սեպարատիզմի» դեմ պայքարի համար ոստիկանության կառույցում գործող հատուկ գաղտնի հետախուզություն է ստեղծվել:
05.04.2011
Ապրիլի 24-ի նախաշեմին Թուրքիայի իշխանությունները զգուշանում են հայկական Սփյուռքի գործողություններից Ապրիլի 24-ի նախաշեմին Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, որ զգուշանում են արտասահմանում բնակվող հայկական խմբերի կողմից ակցիաներից: Ինչպես հայտնել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սելջուկ Ունալը, Անկարան երրորդ երկրներին կոչ է անում միջոցներ ձեռնարկել արտասահմանում թուրքական միջոցառումների վրա հայերի «հարձակման» դեպքում:
05.04.2011
Ռումինահայությունն այսուհետ առավել համակարգված կգործի ի շահ Հայաստանի եւ Արցախի «Հայաստան» համահայկական հիմնադրամը Ռումինիայում հիմնեց տեղական մարմին եւ իր մեծ ընտանիքը համալրեց եւս մեկ անդամով: Ռումինահայության հանգանակություններն ի շահ Հայաստանի եւ Արցախի շենացման այսուհետ կիրականացվեն առավել համակարգված եւ նպատակաուղղված:
05.04.2011
Շնորհանդես ՀՀ սփյուռքի նախարարությունում Ապրիլի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ Մոսկվայի ռուս-հայկական հասարակական-քաղաքական «Արմինիան Թայմս» («Armenian Times») ամսաթերթի Հայաստանում հրատարակվող տարբերակի շնորհանդեսը: Այսուհետ Մոսկվայում լույս տեսնող «Արմինիան Թայմս» ամսագիրը ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցության արդյունքում կհրատարակվի նաեւ Հայաստանում:
05.04.2011
ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեցին սփյուռքահայ ուսանողներ Ապրիլի 5-ին ՀՀ սփյուռքի նախարարություն այցելեցին Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն և ռուսաց և օտար լեզուներ ֆակուլտետներում ուսանող սփյուռքահայ ուսանողներ:
|
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հասարակություն (ամենաընթերցված)
Մշակույթ (ամենաընթերցված)
19.04.2012
Քաղաքականություն (ամենաընթերցված)
Տնտեսություն (ամենաընթերցված)
Սպորտ (ամենաընթերցված)
Հայտարարություններ (ամենաընթերցված)
|


































