Որոնում`
 
Օրացույց
 
20.06.2011

Եգիպտահայ նկարիչ Սիմոն Շահրիկյան
Լրանում է նշանավոր նկարչի ծննդյան 100-ամյակը
20.06.2011

«Ես իմ անավարտ նկարների մեջ եմ»,- ասում էր Վարուժան Վարդանյանը
Հունիսի 22-ին ՀՀ վաստակավոր նկարիչ Վարուժան Վարդանյանը կդառնար 63 տարեկան: Անցյալ տարի հունիսի 16-ին նա հեռացավ՝ երկնային կյանքով ապրելու...
14.06.2011

Չինացի դաշնակահար Պենգ Ցաոն դարձել է Արամ Խաչատրյանի անվան մրցույթի հաղթող
Հունիսի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի երրորդ փուլը, որի արդյունքում հայտնի դարձան հաղթողները: Առաջին մրցանակին արժանացավ Պենգ Ցաոն /Չինաստան/, երկրորդ մրցանակը կիսեցին Ժորա Սարգսյանն ու Լիլիթ Գրիգորյանը /Հայաստան/, իսկ երրորդ մրցանակին արժանացավ Սոնա Արշակյանը /Ռուսաստան/: Երրորդ փուլի մասնակցի դիպլոմի է արժանացել Անահիտ Դիլբարյանը /Հայաստան/:
13.06.2011

Սփյուռքի մեր մեծերը. Պողոս Սնապյան
Գրող, հրատարակիչ, խմբագիր, հրապարակախոս Պողոս Սնապյանը Լիբանանում ապրող ամենանշանավոր մտավորականներից է: Դեռ խորհրդային տարիներին Հայաստանում ոմանք արշավանք կազմակերպեցին նրա դեմ, քննադատության ենթարկեցին  «Ես այդ շունն եմ»  հրապարակախոսական էսսեն, սակայն այսօր արդեն նշանավոր գրագետը իր կարևոր տեղն է գրավել հայ մշակութային իրականության մեջ: Պողոս Սնապյանի մասին է գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Կիմ Աղաբեկյանի խոսքը, որն արտասանվել է Բեյրութում` Մայրավանքում, գրողին նվիրված հանդիսության ժամանակ: 

12.06.2011

Հոգեգալուստ
Հունիսի 12-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնակատարեց Սուրբ Հոգու գալստյան տոնը:
08.06.2011

«Եթե մինչև անգամ լսած լինես, որ ես աշխարհում չկամ..»
Ասմունքող Սուսաննա Գաբրիելյանը մեր արվեստի աշխարհ եկավ 1960-ականների վերջերին և միանգամից իր վրա սևեռեց բոլորի ուշադրությունը. մուգ կանաչ ու մեծ աչքերով, բեմի համար անսովոր համարվող սև նեղ շրջազգեստով, կարճ մազերով, արտասանության փոքր-ինչ անսովոր հնչերանգով, որի մեջ հեռավոր աղերսներ կային ռուսական արտասանական ձևերին:
07.06.2011

Էդվարդ Միրզոյանը 90 տարեկան է
Հունիսի 4-ին Հայաստանի երաժշտասեր հասարակությունը մեծ շուքով նշեց 20-րդ դարի հայ երաժշտության դասական, Խորհրդային Միության և Հայաստանի ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան 90-ամյակը:


06.06.2011

Մեծարանքի երեկո` նվիրված Կոստան Զարյանին
Լոնդոնահայ համայնքն ապրում է հարուստ և իմաստավորված մշակութային իրողություններով` հաճախ անդրադարձ կատարելով հայ մշակույթի ու գրականության մեծերին: Նման միջոցառումներն օգնում են սերտացնել առնչություններն ազգային մշակույթի հետ, մտահոգվել լեզվապահպանման խնդիրներով: 
02.06.2011

Հիսուս Քրիստոսի Համբարձումը. հոգևոր խորհուրդը և ժողովրդական ծեսը
Այսօր՝ հունիսի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ  Եկեղեցին տոնակատարեց Հիսուս Քրիստոսի  Համբարձման տոնը
01.06.2011

Պոլսահայ հայտնի թատերագիր Արման Վարդանյանը 80 տարեկան է
Արման Վարդանյանի անունը հայտնի է Թուրքիայում, Մերձավոր Արևելքում, Հայաստանում, Ռուսաստանում: Նա հայ թատերգության մեջ «աբսուրդի դրամայի» հիմնադիրն է, մի թատերագիր, ով վաղուց ավերել է բոլոր կաղապարներն ու ստեղծել թատրոնի ու թատերգության իր տեսակը: 

1  |  12  |  13  |  14  |  15  |  16  |  17  |  18  |  19  |  20  |  21  |  22
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, Ք Երեւան, 0010, Հանրապետության 62, բն. 98
Հեռ.` 54-22-49