Որոնում`
 
Օրացույց
 
25.10.2011

Երբ ողբերգությունն անգամ քաղաքականացվում է
Թուրքիայում տեղի ունեցավ երկրաշարժ, որը մասնագետները գնահատում են որպես ամենաուժեղներից մեկը, քանի որ երկրաշարժի հիպոկենտրոնում գրանցվել է 9-10 բալ ուժգնություն: Երկրաշարժը տեղի է ունեցել Արևմտյան Հայաստանում՝ Վան քաղաքում և նրա շրջագծում` հիմնական հարվածը հասցնելով պատմական Արճեշին: Որքան էլ համակերպվենք այն մտքին, որ Վանում գլխավորապես քրդեր են ապրում, այնուամենայնիվ քաղաքի անունը կապվում է մեր պատմությանն ու հիշողությանը, Բիայնա երկրին, ու ցավն ավելի է ուժգնանում:
25.10.2011

Լիսիցյանական հանդիսություններ
Հոկտեմբերի 24-ը մայրաքաղաք Երևանում կարելի էր համարել լիսիցյանական օր, որովհետև մեծ հանդիսավորությամբ նշվեց ականավոր երգիչ` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Երևանի օպերային և Մոսկվայի Մեծ թատրոնի առաջատար երգիչ Պավել Լիսիցյանի ծննդյան 100-ամյակը:
25.10.2011

«Արի տուն - 2011». «Ցանկացա տեսնել, թե հայրենիքս ինչպիսին է»
«Արի տուն-2011» ծրագրի վերջին փուլի մասնակից Մարսելի Համազգայինի կրթահամալիրի աշակերտներից ոչ բոլորն էին հայերեն վարժ խոսում։ Միմյանց հետ հիմնականում շփվում էին ֆրանսերենով  ու միայն ղեկավարների հորդորից հետո էին սկսում մայրենի լեզվով հաղորդակցվել։ Ավելի վարժ խոսում էին աղջիկները, ու հաճախ նրանք էին թարգմանչի դերը ստանձնում։ 17-ամյա Առաքել Յաղրը այն տղաներից էր, ով թեկուզ դժվարությամբ, բայց խոսում էր հայերեն. «Իմ պապերը Թուրքիայից են, ու մեր ազգանունն էլ Վարդանյան է եղել:
25.10.2011

«Արի տուն-2011». Դու հավերժ պարտական ես նրան, ում ընտելացրել ես
Ինչպես տեղեկացրել է «Հայերն այսօրը», օրեր առաջ մեկնարկել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» 2011թվականի եզրափակիչ փուլը, որին մասնակցում են Մարսելի Համազգայինի կրթական կենտրոնի սաները՝ 23 պատանիներ ու աղջիկներ: Օրերս նրանք այցելեցին Խոր վիրապ, Նորավանք և Եղեգնաձոր: Խմբին ուղեկցում էր «Հայերն այսօրի» թղթակիցը:
24.10.2011

Բարեկամության կամուրջ` Մարսել-Եղեգնաձոր
Հայաստանյան ճանապարհները մարսելահայ արիտունցիներին այս անգամ տարան Խոր վիրապ, Նորավանք և Եղեգնաձոր։
Առաջին կանգառը Խոր Վիրապում էր։ Աշնանային մեղմ, արևոտ եղանակ էր. Մեծ ու Փոքր Մասիսները փայլում էին իրենց ողջ գեղեցկությամբ ու հպարտությամբ։
21.10.2011

«Արի տուն-2011». Հայրենիքի համար մարտնչած յուրաքանչյուր ոք հերոս է ինձ համար
«Արի տուն» ծրագիրն այս անգամ տուն է բերել Մարսելում ապրող հայ պատանիներին: Մի քանի օր է,  ինչ Հայաստանում են, բայց հասցրել են շատ բան տեսնել, զգալ ու ապրել: Եվ ինչպես նրանք խոստովանեցին, վերադառնալու են իմաստնացած ու հարստացած: Ու թեկուզ իրենց համադասարանցիներից շատերը հեռավոր Մարսելում այս ընթացքում դպրոց են հաճախում, նոր բան են սովորում, նրանք այստեղ՝ հայրենիքում, իրենց կյանքի ամենակարևոր ու ամենահիշարժան դասերն են «սերտում»:
19.10.2011

Խոսում են արիտունցիները
                  
Թեեւ ամառային թեժ օրերն արդեն անցյալում են, բայց «Արի տունը» շարունակում է Հայրենիք կանչել աշխարհասփյուռ հայորդիներին ու ծանոթացնել նրանց Հայաստան աշխարհի գեղատեսիլ վայրերի հետ: Այս անգամ այդ կանչին արձագանքել են 23 մարսելահայ պատանիներ, ովքեր այս օրերին Հայրենիքում են եւ մասնակցում են ծրագրի լրացուցիչ փուլին:
18.10.2011

Եվս մի շեքսպիրյան ձեռքբերում հայ բեմում
Երևանյան շեքսպիրյան միջազգային փառատոնի շրջանակներում հանդես եկավ նաև Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը` ներկայացնելով «Լիր արքա» ողբերգությունը` Վահե Շահվերդյանի մեկնաբանությամբ և ինքնատիպ ռեժիսորական հղացումներով:
17.10.2011

Ռաֆայել Վահանյանը մի ողջ դարաշրջան է համաշխարհային շախմատում
Հենց այսպես բնութագրվեց միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանն իր ծննդյան 60-ամյակին նվիրված հոբելյանական հանդեսի ժամանակ, որը տեղի ունեցավ մայրաքաղաք Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
16.10.2011

Հայկական կերակրատեսակների համն ու հոտը
Հոկտեմբերի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարության, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության և «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվեց «Ոսկե շերեփ» հայկական ճաշատեսակների մրցույթ-փառատոնը:
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  |  11  |  12  |  13  |  14  |  15  |  22
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, Ք Երեւան, 0010, Հանրապետության 62, բն. 98
Հեռ.` 54-22-49