×

Հայկական ժառանգության այգի

11.01.2021

Հայկական ժառանգության այգին գտնվում է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։  Զբոսայգին հայ համայնքի նվերն է Մասաչուսեթսի քաղաքացիներին և Բոստոնին։ Հայկական ժառանգության այգու և Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել 2012 թվականի մայիսի 22-ին։

Հայկական ժառանգության զբոսայգու բացման գործում մեծ ներդրում են ունեցել Մասաչուսեթսի նահանգապետ Դուալ Պատրիկը։ Իսկ այգու օրհնությունը կատարել է Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, արքեպիսկոպոս Օշական Չոլոյանի և արքեպիսկոպոս Վիգեն Հայկազյանի հետ միասին։

Բոստոն այցելելիս անպայման այցելեք այստեղ. զբոսայգին ունի հետաքրքիր կառուցվածք՝ ջրավազան, ներգաղթյալների պատվին կանգնեցված հուշարձան, քարերից ու խոտից կազմված լաբիրինթոս։ Զբոսայգին հարուստ է սիմվոլներով և խորհրդանշական մեծ նշանակություն ունի։ Այնտեղ տեղադրված քանդակը յուրաքանչյուր տարի նորոգվում է՝ խորհրդանշելով բոլոր նրանց, ովքեր բաժանվել են իրենց ծննդավայրից և նոր կյանք սկսել Մասաչուսեթսի այս շրջանում։ Զբոսայգու շրջանաձև ոլորուն ճանապարհը՝ պատված խոտով ու քարերով, խորհրդանշում է կյանքի ուղին, ընթացքը։ Կենտրոնում գտնվող հավերժության նշանի կենտրոնից բարձրացող շատրվանը խորհրդանշում է հույս և վերածնունդ։