Ֆրանսիայից ուղարկված հումանիտար օգնությունը դեկտեմբերից Երևանի պահեստներից մեկում է մնացել
22.02.2021
Ֆրանսիական «Շարժում» նախաձեռնության ֆեյսբուքյան էջը հայտնել է, որ դեկտեմբերի 18-ից Երևանի պահեստներից մեկում արգելափակվել է 9 տոննա մարդասիրական օգնություն։ Այն դեռևս մաքսազերծման փուլում է։
Հրապարակման մեջ նշվում է. «Պատերազմի հենց սկզբից, ինչպես շատ այլ հայկական միություններ և հենց Հայաստանի քաղաքացիները, այնպես էլ «Շարժումը» պատասխանատվություն և միասնականություն է ցուցաբերել Արցախի և հայ ժողովրդի հանդեպ։ Դուք դրան ականատես եք եղել և մասնակցել եք մեր կողմից իրականացված գործողություններին, որոնք ուղղված են եղել օգնել պատերազմում զոհվածներին։ Այսօր մենք ստիպված ենք դատապարտել այն գործողությունները, որոնք դադարեցնում են մեր աշխատանքը»։
Հրապարակման մեջ նշվում է, որ մաքսատանը առաջացել են խնդիրներ և նոր անհասկանալի պայմաններ, որոնք մինչ օրս հետաձգում են մարդասիրական օգնության Հայաստան մտնելուն։
«Երկիրն անցնում է իր պատմության ամենակարևոր սոցիալական և հումանիտար ճգնաժամերից մեկի միջով, և այս օգնությանը սպասում են հարյուրավոր մարդիկ, որոնց համար այն կենսական նշանակություն ունի»,- նշվում է հրապարակման մեջ։
«Շարժում» նախաձեռնության ֆեյսբուքյան էջում մեծ արձագանք է ստացել հրապարակումը, որտեղ շատերը սպասում են ՀՀ կառավարության կողմից հարցի շուտափույթ լուծման։
Աղբյուր՝ charjoum.org