ՀԲԸՄ-ն կհոգա Շուշիի շրջանի 40 ընտանիքի գույքային կարիքները
29.03.2021
Շուշիի վարչակազմը մշակել և ՀԲԸՄ-ին տրամադրել է Շուշիի շրջանի ընտանիքների գույքային կարիքների փաթեթ: ՀԲԸՄ-ն շարունակում է Արցախին և արցախահայությանը ուղղված իր աջակցության ծրագրերը:
Քննարկումների արդյունքում ՀԲԸՄ-ն հանձն է առել բավարարելու Շուշիի շրջանի բազմանդամ 40 ընտանիքների գույքային կարիքների մի մասը՝ ընտանիքներին տրամադրելով խոհանոցային տեխնիկայի և պարագաների փաթեթ, որոնց կարիքն ունեն նշյալ ընտանքիները: