×

Երուսաղեմի Միացյալ հանձնախմբի ֆինանսավորմամբ Մարտունիում կվերակառուցվի մանկապարտեզ

07.06.2021

Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը ֆեյսբուքում տեղեկացրել է, որ Երուսաղեմի Միացյալ հանձնախումբը որոշել է ֆինանսավորել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի մանկապարտեզի վարակառուցումը:

«Համայնքն ունի 660 բնակիչ: Աշխատանքների ավարտից հետո 50 երեխա հնարավորություն կունենա այցելել վերակառուցված մանկապարտեզ», - գրել է նա: