×

817 տուն և 290 բնակարան՝ Արցախում. «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր ծրագիր է սկսել

23.06.2021

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտում է, որ Արցախից տեղահանված ընտանիքների խնդիրների մեղմացման և լուծման նպատակով Արցախում մեկնակրկել է լայնածավալ բնակարանաշինության ծրագիր։

«Առաջին փուլով նախատեսվում է կառուցել 817 տուն և 290 բնակարան, որի համար հատկացվել է 58 398 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։ Նշված գումարը հավաքագրվել է «Մենք ենք մեր սահմանները» դրամահավաք միջոցառման շրջանակներում՝ համայն հայության ջանքերով», - ասված է հիմնադրամի տարածած հայտարարության մեջ։

Բննակարանների և շենքերի մի մասը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ՝ սեփական տանիքով ապահովելով մոտ Շուշիից և Հադրութից տեղահանված 457 ընտանիքի՝ Ստեփանակերտում և Իվանյան համայնքում։