×

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մատենադարանը վերանորոգվում է

22.07.2021

Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի մատենադարանը վերանորոգվում է։ Մատենադարանը կառուցվել է1 931 թվականին։ Վերանորոգումը և վերակազմակերպումն իրականացվում է ՆՍՕՏՏ Արամ Ա. վեհափառ հայրապետի անմիջական հսկողությամբ և մատենադարանապետ գերշնորհ տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանի գլխավորությամբ։

Նյութական աջակցությունը տրամադրել է կաթողիկոսարանի բարերարներից մեկը։ Վեհափառ Հայրապետը հաճախ է այցելում մատենադարան՝ հսկելու այդտեղ կատարվող աշխատանքները։

Առաջիկա ամսվա ընթացքում տեղի կունենա մատենադարանի բացումը։