×

Նիդերլանդներում ջրհեղեղից վնասվել է հայերին պատկանող գույքը

22.07.2021

Նիդերլանդներում ջրհեղեղից վնասվել է հայերին պատկանող գույքը: Հորդառատ անձրևի պատճառով տուժել է Նիդերլանդների Լիմբուրգի մարզը, որտեղ բնակվում են բազմաթիվ հայեր։ Այնտեղ է գտնվում «Սուրբ Կարապետ» հայկական եկեղեցին, գործում է «Անի» հայ համայնքը:

«Բարեբախտաբար հայ ընտանիքների շրջանում զոհեր ու վիրավորներ չկան», - ասաց «Նիդերլանդական օրագիր» կայքի հիմնադիր, գլխավոր խմբագիր Աշոտ Կնյազյանը։ 

Առավել շատ վնաս է կրել 10 հայ ընտանիք, մյուսները տարհանվել են ապահով վայրեր:

«Ամողջությամբ ջրի տակ է անցել հայ գործարարին պատկանող մի ռեստորան, Մաստրիխտ քաղաքում նույնպես 2 թաղամաս է տուժել, որտեղ նույնիսկ հիմա ոստիկանական ուժերն ու բանակը օգնում են, կարգուկանոն են հաստատում», - ասաց «Նիդերլանդական օրագիր» կայքի հիմնադիր, գլխավոր խմբագիր Աշոտ Կնյազյանը։ 

Լիմբուրգի Մաստրիխտի քաղաքապետարանը օգնության խնդրանքով դիմել է նաև հայ համայնքին: Անհրաժեշտության դեպքում Սուրբ Կարապետ հայկական եկեղեցին կծառայի տարհանված տարեց քաղաքացիների օթևան: