Ginifest. ԱՄՆ-ում անցկացվել է հայկական գինու փառատոն
26.07.2021
Ամերիկայում անցկացվել է հայկական գինու փառատոն։ Բըրբանք քաղաքում Գինիֆեստին մասնակցել է շուրջ 700 գինու սիրահար։ Գինիֆեստն անցկացվում է ամեն տարի, սա 3-րդ փառատոնն էր։
«Գաղափարի հեղինակը Ստեփան Փարթամյանն էր։ Նա մտածեց, որ շատ հրաշալի կլիներ հայկական գինիները ներկայացնել Միացյալ նահանգներում։ Ինքս էլ եմ գինեգործ և այդ ոլորտում աշխատել եմ 15 տարի։ Եվ մտածեցի՝ ես էլ միանամ ու օգնեմ այս գաղափարի իրականացմանը», - ասաց Գինիֆեսթի կազմակերպիչ Անուշ Ղարիբյանը։
Գինիֆեստի նպատակն է սփյուռքահայերին, ամերիկացիներին ու հյուրերին ներկայացնել Հայկական գինիների յուրահատկությունը։ Այս տարի ներկայացվեց 28 գինի. 6-ը՝ Կալիֆորնիայից, մնացածը՝ Հայաստանից։ Անցած տարիներին գինու փառատոնին մասնակցել են նաև հայ գինեգործներ Արգենտինայից և Չիլիից։