×

Ալիևի ռեժիմը սկսում է վճարել պատերազմական հանցագործությունների ու ագրեսիայի համար. Սերժ Թանկյան

29.07.2021

Ամերիկահայ հայտնի ռոք երաժիշտ, System Of a Down ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում՝ Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնությունից զրկելու վերաբերյալ կոնգրեսական Ֆրենկ Փալոունի փոփոխության ընդունմանը: 

«Մեծ հաղթանակ՝ հանուն արդարության: Հայաստանի դեմ Ադրբեջանի բռնապետական ռեժիմի քայլերը պահանջում են պատժիչ գործողություններ: Այսօրվանից Ալիևի ռեժիմը սկսում է վճարել պատերազմական հանցագործությունների ու ագրեսիայի համար», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Թանկյանը։

Նա հանուն արդարության պայքարող աշխարհի բոլոր հայերին կոչ է արել իրենց երկրներում ջանքեր գործադրել Ադրբեջանի դեմ անհապաղ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ։