×

Սիրիահայ եղբայրները Քեսաբում կառուցել են առաջին ճոպանուղին

13.08.2021

Վահան և Ջորջ Պետուրյան եղբայրները Սիրիայի Քեսաբ շրջանում կառուցել են առաջին ճոպանուղին։

Վահան Պետուրյանը «Արևելք» պարբերականին պատմել է, որ այս ծրագիրը 2010-ից գոյություն է ունեցել, սակայն պատերազմի պատճառով այն հետաձգվեց, իսկ երբ թրքական ահաբեկչական խմբերը ներխուժեցին Քեսաբ, նախապատրաստված աշխատանքը քանդեցին և արժեքավոր իրերը գողացան: 

«Հիմա ուժերը հավաքելու եւ կիսատ գործն ավարտելու ժամանակն է, այս ծանր իրավիճակը, որ խորապես ազդել է Քեսաբի զբոսաշրջության վրա, ունի ժամանակավոր բնույթ», - ասել է Պետուրյանը։

Նա հույս է հայտնել, որ առաջիկայում ամեն ինչ կվերադառնա իր բնական հունին և Քեսաբը դարձյալ կընդունի մեծաթիվ զբոսաշրջիկներ։ 

Նշենք, որ Սիրիայում շարունակվող տնտեսական շրջափակման հետևանքները խստորեն արտահայտվում են Սիրիայի նշանավոր հանգստավայրերից մեկում՝ հայաշատ Քեսաբում։ Հակառակ այստեղ տիրող խաղաղ իրավիճակին՝ ջրի և էլեկտրականության մատակարարման խիստ ռեժիմը, վառելանյութի պակասն ու այլ խնդիրները խոչընդոտում են, որ շրջանը վերադառնա իր բնականոն կյանքին։