×

Չեխիայի հայ երիտասարդական միությունը դրամահավաք է արել և աջակցել «Դասավանդի՛ր, Հայաստան»-ին

17.08.2021

Չեխիայի Հայ երիտասարդական Միությունը դրամահավաք է իրականացրել, հավաքել 3000 ԱՄՆ դոլար և այն տրամադրել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի նախաձեռնած Արցախի Աշակերտական առաջնորդության ճամբարին: Այս օրերին Արցախի 14 դպրոցների առավել քան 130 աշակերտ մասնակցում է Աշակերտների առաջնորդության ճամբարներին՝ կիրառելով փոփոխությունների վրա հիմնված ուսումնառության մոտեցումը: Հուլիսից սկսած՝ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը անցկացնում է երկու երկշաբաթյա ճամբար, որի ընթացքում աշակերտները աշխատում են համայնքային ազդեցության ծրագրերի մշակման վրա։