×

Վիրավոր զինվորները կբուժվեն Չեխիայում. հայ համայնքը հայկական ուտեստների վաճառք է սկսել

18.08.2021

Չեխիայի հայ երիտասարդական միությունը կազմակերպել է հայկական ուտեստների վաճառք։ Օգոստոսի 19-21-ը հայ համայնքը հրավիրում է ֆերմերային շուկա՝ փորձելու հայկական խորոված, իշլի քյուֆթա (պատրաստված Հայաստանում), ժենգյալով հաց, լահմաջո, տոլմա, գաթա, փախլավա և այլ ուտեստներ։ 

Վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է Արցախյան երկրորդ պատերազմում վիրավորված հայ զինվորների բժշկական աջակցության համար։ Նրանք բժշկական օգնություն կստանան Չեխիայում:

Բարեգործական միջոցառման կազմակերպիչը «GIVE ME HOPE» կազմակերպությունն է:

Միջոցառման այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։