×

ԱՄՆ արևելյան ու արևմտյան թեմերի առաջնորդները մեկնում են Լիբանան՝ հայության աջակցության ծրագրերի շրջանակում

27.08.2021

ԱՄՆ արևելյան ու արևմտյան թեմերի առաջնորդները շուտով կժամանեն Անթիլիասի մայրավանք՝ Լիբանանի հայության օժանդակության աշխատանքների իրականացման շրջանակում։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը թեմերի առաջնորդ սրբազաններին ու ազգային վարչությանը հղած նամակով Գերաշնորհ Տեր Անուշավան Արքեպիսկոպոս Դանիելյանին և Գերաշնորհ Տեր Թորգոմ Եպիսկոպոս Տոնոյանին հրավիրել է մայրավանք։ 

Վերջիններս խորհրդակցություն պետք է ունենան Վեհափառ Հայրապետի, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահե Արքեպիսկոպոս Փանոսեանի ու թեմի ազգային վարչության հետ։  

Այս առիթով Արամ Ա-ն իր բարձր գնահատանքն է հայտնում վերոնշյալ թեմերեին, ինչպես նաև այն բոլոր կառույցներին ու ազգայիններին, որոնք օժանդակեցին ու շարունակում են օժանդակել Լիբանանի հայ համայնքին՝ հաատալով նրա վերականգնման անհետաձգելի հրամայականին։