×

Հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցում 1915 թվականից ի վեր առաջին անգամ Պոլսո հայոց պատրիարքի գլխավորությամբ պատարագ է մատուցվել

30.08.2021

Արևմտյան Հայաստանի Մալաթիա քաղաքում գտնվող հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցում 1915 թվականից ի վեր առաջին անգամ Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի գլխավորությամբ պատարագ է մատուցվել։ Այս մասին հայտնել է Պոլսո Հայոց պատրիարքարանը։

Եկեղեցու վերանորոգման վերջին աշխատանքները մեկնարկել էին 2012 թվականին և տարբեր ուսումնասիրությունների, պետության հետ կապված հարցերի, ինչպես նաև ոչ բավարար բյուջեի պատճառով մինչև 2021 թ. չէին ավարտվել։ 2021 թ. եկեղեցու վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, և եկեղեցին 106 տարի անց պատարագով կրկին իր դռները բացել է հավատացյալների առաջ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունների որոշմամբ վերակառուցումից հետո եկեղեցին կծառայի նաև որպես մշակույթի կենտրոն։