ԱՄՆ Սենատի անդամ Մենենդեսը հանդիպել է կիպրահայ համայնքի հետ
31.08.2021
Կիպրահայ համայնքի պետական Ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը, Հանրապետության Նախագահ Նիկոս Անասթասիատիսի հրավերով ներկա է եղել Նախագահական Պալատի արարողությանը եւ պաշտոնական ընթրիքին, որի ընթացքում Ամերիկայի Միացալ Նահանգների Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնախմբի ատենապետ Մենենդեսը պարգևատրվեց «Մակարիոս Գ-ի Մեծ Խաչ»-ի բարձրագույն շքանշանով։
Նոյն օրը Մենենդեսը և Վարդգես Մահտեսյանը հանդիպեցին Կիպրահայ գաղութի անդամների հետ։ Մահտեսյանը, ի նշան երախտագիտության, հուշանվեր հանձնեց ԱՄՆ Սենատի անդամին՝ հայության հանդեպ նրա ցուցաբերած հետևողական աջակցության և հատկապես ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պատմական գործում նրա դերակատարման համար։