21.02.2012 Ալմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյան
«Ես միշտ էլ ինձ հայուհի եմ համարել»
ArmFootball.com-ի բացառիկ հարցազրույցը հանրահայտ հայազգի շախմատիստուհի, 36-ամյա գրոսմայստեր Ալմիրա Սկրիպչենկո-Աղաբաբյանի հետ:
31.01.2012 Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյան
Մեր նպատակը պահանջատիրական պայքարի ոգին կենդանի պահելն է
Իրանի իսլամական հանրապետութունում ապրում են շուրջ 60-70 հազար հայեր, որոնց մեծ մասը հիմնականում կենտրոնացած է մայրաքաղաք Թեհրանում: Հայ համայնքի ծխական կյանքի մասին
NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հետ: 30.01.2012 Գյուլաբ Մարտիրոսյան
Հաղթանակը կարիք ունի պաշտպանության
Ռյազանի ռադիոտեխնիկայի պետական համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի գրողների միության և ԽՍՍՀ ժուռնալիստների միության անդամ Գյուլաբ Մարտիրոսյանը շուրջ 40 գրքերի, 250-ից ավելի հոդվածների հեղինակ է:
Նրա գրքերից շատերը նվիրված են Արցախի ազգային-ազատագրական շարժման պատմությանը, որին մասնակցել է անցյալ դարի 40-ական թվականներից: Իսկ մի պատահական դիպված, հանդիպում նրան «դրդել» է հայերի հետքեր փնտրել ռուսական հնագույն քաղաքում, որոնք էլ նոր ուսումնասիրությունների ու գրքերի առիթ են դարձել: Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» թղթակցի հարցազրույցը Գյուլաբ Մարտիրոսյանի հետ. 27.01.2012 Ելիզաբեթ Վարդանյան
Իմ ամենամեծ ձեռքբերումն իմ աշակերտներն են և ՀՀ սփյուռքի նախարարության այս մրցանակը
Օրերս ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցած «Մայրենիի լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխությանն առաջին կարգի մրցանակի արժանացավ Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի «Վիկտորիա և Գրիգոր Թյությունճյան» հայկական դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Ելիզաբեթ Վարդանյանը:
Ներկայացնում ենք «Հայերն այսօրի» հարցազրույցը Ելիզաբեթ Վարդանյանի հետ:
23.01.2012 Պատրիկ Դեւեջյան
Պատրիկ Դեւեջյանը հարցազրույց է տվել թուրքական Milliyet-ին. Մինչեւ մահ պայքարելու եմ, պատվի խնդիր է
Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, իշխող «Միություն հանուն ժողովրդավարական շարժման» կուսակցության անդամ հայազգի Պատրիկ Դեւեջյանը հարցազրույց է տվել թուրքական Milliyet-ին։
19.01.2012 ՀԱՐՑԱԶՐՈՅՑ «ԱՐԱՐԱՏ» ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՅԱԿՈԲ ԳՐՔԻԱՇԱՐԵԱՆԻ ՀԵՏ Փետրուար 4ին եւ 5ին, Գիտութիւններու «Արարատ» Միջազգային Ակադեմիան, որուն հիմնադիր−նախագահն է բժիշկ Յակոբ Գրքիաշարեան, Փարիզի մէջ կը նախաձեռնէ միջազգային 5րդ գիտաժողովի մը, որ նաեւ յոբելինական է։
Տոքթ. Գրքիաշարեան ծնած է Պէյրութ՝ 1928ին։ Մասնագիտական ուսումը կատարած է Պէյրութի Ֆրանսական Բժշկական համալսարանին մէջ՝ 1953ին ստանալով Ֆրանսայի Կրթութեան նախարարութեան տոքթորայի վկայական։ Մասնագիտացած է ընդհանուր եւ ոսկրային վիրաբուժութեան մէջ։ 1954էն 1956 աշխատած է Պէյրութի մէջ՝ որպէս հիւանդանոցի վիրաբուժապետ։ 1969ին Փարիզի համալսարանէն ստացած է professeur agrégéի տիտղոս։ 1974ին Պէյրութի մէջ հիմնած է Հայկական բժշկագիտական միջազգային ընկերակցութիւնը, որ նոյն թուականին կազմակերպած է համահայկական բժշկագիտական առաջին համագումարը (16 երկիրներէ մասնակիցներով)։ 1992ին եղած է ԻՒՆԷՍՔՕ−ի մէջ Հայաստանի Հանրապետութեան առաջին ներկայացուցիչ։ Հիմնադիրներէն է Արեւմտահայերու Միջազգային Համագումարին։
16.01.2012 Լևոն Մարաշլյան
Թուրքերը մեզ փրկեցին մեր իսկ սխալից
Այսօր շատ է խոսվում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման, Սփյուռքի ներուժի բացահայտման և օգտագործման, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվող քայլերի մասին: Այս և այլ հարցերի շուրջ «Հայերն այսօրի» թղթակիցը զրուցել է Գլենդելի համայնքային քոլեջի պրոֆեսոր,պատմագիտության դոկտոր Լևոն Մարաշլյանի հետ:
10.01.2012 Անհրաժեշտ Է վերատեսութեան ենթարկել հայերէն առարկաներու բովանդակութիւնը Ներկայացնում ենք «Ասպարէզի» հարցազրոյցը «Շամլեան» ազգային վարժարանի տնօրեն Վազգեն Մատէնլեանի հետ: 16.12.2011 Էդուարդ Այվազյան
Մայրենին ջավախահայերի համար լուրջ խնդիր է
«Ազատ Ձայն» լրատվականը ներկայացնում է հարցազրույց «Ախալցխայի վերածնունդ» կայքի գլխավոր խմբագիր Էդուարդ Այվազյանի հետ՝ «Ջավախքում ապրող հայերի առօրյայից մինչ Հայաստան-Վրաստան հարաբերություններ» թեմայի շրջանակներում:
16.12.2011 Վարդան Թաշճյան
Գիտաժողովի հրավիրումն ինքնին խիզախում էր
ՀՀ Սփյուռքի նախարարության, «Նորավանք» գիտակրթական կենտրոնի և «Հիքսոս» հիմնադրամի նախաձեռնությամբ հրավիրված «Հայության կրոնադավանական հատվածներ. մարտահրավերներ և հնարավորություններ» խորագրով գիտաժողովը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում, քանի որ առաջին անգամ քննարկման նյութ դարձան այնպիսի թեմաներ, որոնք տևական ժամանակ համարվում էին «փակագծային» և դուրս էին գիտական և հանրային ուսումնասիրությունների տեսադաշտից: Տեղի ունեցած գիտագործնական կոնֆերանսը ոչ միայն առաջ քաշեց մի շարք թեմաներ, այլև առիթ տվեց մտորելու նախաձեռնությունների և գործուն քայլերի մասին:
|
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հայաստան (ամենաընթերցված)
|



































