11.10.2011 Սերովբե վարդապետ Չամուրլյան
Մեծ հույսեր ունենք, որ շուտով Մուրադ-Ռափայելյան վարժարանն էլ իր դռները կվերաբացի
Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու մտահոգություններից մեկը եղել է հայոց լեզվի պահպանումը: Միաբանության հիմնադրումից հետո Մխիթարյանները դպրոցներ են բացել այնպիսի վայրերում, որտեղ հայությունը հնարավորություն չուներ հայեցի կրթություն ստանալ՝ Իտալիա, Պարսկաստան, Ղրիմ, Հունգարիա, Պոլիս, Տրապիզոն, Կարին: Այսօր այդ դպրոցներից շատերն ինչ-ինչ պատճառներով փակվել են, բայց չհուսահատվելով՝ Մխիթարյանները շարունակում են սերունդներին փոխանցել կրթական հարուստ ավանդույթները:
Վիեննայի Մխիթարյան միաբանության 200-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին «Վիեննայի Մխիթարյան միաբանության դպրոցների կրթական առաքելությունը» զեկույցով հանդես եկավ Մխիթարյան կրթահամալիրի տնօրեն հայր Սերովբե վարդապետ Չամուրլյանը: Գիտաժողովի առաջին օրը նրա հետ զրուցել է «Հայերն այսօրի» թղթակիցը.
11.10.2011 Բարբարա Դենշեր
Արարատի հովանու ներքո ծնված սեր
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ելույթներում հաճախ է շեշտում, որ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հայ Հայաստանի դեսպանն է. նրա միջոցով ճանաչում են ոչ միայն հային, այլև Հայաստան երկիրը:
Ուրախալի է, որ հային ու Հայաստանը աշխարհին ներկայացնել փորձում են նաև օտարները, ովքեր մեկ անգամ լինելով Հայատանում՝ այլևս չեն կարողանում ապրել առանց Հայաստանի ու հայ ժողովրդի: Վիեննայի Մխիթարյան միաբանության 200-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովին «Վիեննայի Մխիթարյան միաբանության տպարանի պատմությունը» զեկույցով հանդես եկավ ավստրուհի լրագրող Բարբարա Դենշերը, ով հայանպաստ գործունեության համար պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով: Գիտաժողովի ընդմիջումներից մեկի ժամանակ նրա հետ զրուցել է «Հայերն այսօրի» թղթակիցը.
10.10.2011 Տիգրան Համասյան
Իմ հիմնական ունկնդիրները հայեր չեն, բայց ինձ ամբողջ աշխարհում որպես հայ երաժիշտ են ճանաչում
Ուրախանում, հպարտանում ենք երբ մեր հայրենակիցները, ովքեր ապրում են աշխարհի տարբեր երկրներում, հաջողության են հասնում այս կամ այն ասպարեզում ու ճանաչելի են դարձնում հայ ազգը:
Նրանցից շատերը տարիներ շարունակ ապրում են մեր կողքին, հետո ինչ-ինչ պատճառներով հեռանում են Հայաստանից ու վերադառնում՝ աշխարհը նվաճած: Ու մենք գնահատում, ընդունում ենք նրանց, երբ ողջ աշխարհն է նրանց ընդունում: Արդյոք չե՞նք ուշանում: Ճանաչված երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանը, ով մի շարք հեղինակավոր մրցույթների դափնեկիր է, կարճ ժամանակով Հայաստան էր այցելել: Տաղանդավոր երաժիշտը համերգներ ունեցավ Երևանում, Գյումրիում, Ստեփանակերտում: Նրա հետ զրուցել է «Հայերն այսօրի» թղթակիցը: 10.10.2011 Ալեքսանդր Բարսեղյան
«Մեր դռներն ու սրտերը բաց են բոլոր բարի նախաձեռնությունների համար»
Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովի մասնակիցներից ոմանք մտահոգություն հայտնեցին ու ասացին, որ կցանկանային համաժողովին ավելի շատ երիտասարդներ տեսնել:
Կրասնոդար քաղաքի «Խաչքար» հայկական մշակութային կենտրոնի ղեկավար և համանուն լրատվական ընկերության տնօրեն, Հարավային Ռուսաստանի Հայոց Թեմի երիտասարդական խորհրդի նախագահ Ալեքսանդր Բարսեղյանն այն սակավ երիտասարդներից էր, ով մասնակցում էր համաժողովին: Նրա հետ զրուցել է «Հայերն այսօրի» թղթակիցը: 08.10.2011 Արթուր Գրիգորյան
18 տարի անց Հայրենիքում
Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում ապրող մեր հայրենակիցը` տեխնիկական գիտությունների թեկնածու, «Մեդինեքսուս» առողջապահական ծառայությունների հիմնադիրներից մեկը` Արթուր Գրիգորյանը, իր ընտանիքի հետ Երևանում է: Նրա հետ զրուցել է «Հայերն այսօր»-ի թղթակիցը:
01.10.2011 Ժիրայր Դանիելյան
«Հայրենի հողը ամեն բանե վեր կը դասենք…»
Հայրենիք-Սփյուռք համագործակցությունը զորացնելու ճանապարհներից մեկն էլ գրական- մշակութային կապերի առավել ամրապնդումն է: Այս և այլ հարցերի շուրջ «Հայերն այսօր»-ի թղթակիցը զրուցել է Լիբանանում լույս տեսնող «Կամար» անկախ պարբերաթերթի գլխավոր խմբագիր Ժիրայր Դանիելյանի հետ:
01.10.2011 Բեթթի Մարաշլյան
Հայաստանն առաջին հերթին մարդիկ են
Յուրաքանչյուր տարի Ավստրալիայի Արշակ և Սոֆի Գոլստըն ամենօրյա վարժարանի նախաավարտական դասարանի աշակերտներն այցելում են Հայաստան՝ տարիների ընթացքում իրենց սովորածը, կարդացածն ու լսածն աչքով տեսնելու:
Այս տարի վարժարանի աշակերտներին ուղեկցում էր տարրական դասարանների ուսուցչուհի Բեթթի Մարաշլյանը: ՀՀ սփյուռքի նախարարությունում ընդունելության ժամանակ նրա հետ զրուցել է «Հայերն այսօրի» թղթակիցը: 30.09.2011 Ներսես Դուրման
Միսաք Մանուշյանի հետևորդները
Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովը շատերի համար պատեհ առիթ էր` Հայաստան այցելելու և գործնական քայլեր ձեռնարկելու: Ֆրանսիայի Առաջադիմական շարժման նախագահ Ներսես Դուրմանը վաղուց էր որոշել Հայաստան գալ ու ծանոթանալ Հայաստանի արդյունաբերական հնարավորություններին: Նրա հետ զրուցել է «Հայերն այսօրի» թղթակիցը:
29.09.2011 Անտուան Բաղդիկյան
Համաժողովը շատ լավ խրատ է
Անտուան Բաղդիկյանը Ֆրանսիայի Հայ նախկին ռազմիկների և դիմադրության շարժման միության նախագահն է:
Միության ջանքերով ամեն ինչ արվում է, որ չմոռացվի Ֆրանսիայում և Ֆրանսիայի համար թափված հայկական արյունը: Առաջին աշխարհամարտին, Երկրորդ աշխարհամարտին Միսաք Մանուշյանի ղեկավարությամբ հայերը կռվել են ֆրանսիացիների հետ կողք-կողքի: Իսկ ապրիլի 14-ին, Մարսելի քաղաքապետարանի և Ֆրանսահայ նախկին ռազմիկների և դիմադրության շարժման միության համատեղ նախաձեռնությամբ, Մարսել քաղաքի հանդիսությունների սրահում բացվել է Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված «Միսաք Մանուշյանը և հայերը դիմադրության շարժման մեջ» խորագրով ցուցահանդեսը: Անտուան Բաղդիկյանը հրավիրված էր մասնակցելու Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովին: Նրա հետ փոքրիկ հարցազրույց է վարել «Հայերն այսօրի» թղթակիցը: 29.09.2011 Մաթո Հախվերդյան
Մեր ձայնը լսելի է
Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողովին մասնակցում էր Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի և «Աբովյան» մշակութային միության նախագահ Մաթո Հախվերդյանը: Նրա հետ զրուցել է «Հայերն այսօրի» թղթակիցը:
|
Հայաստան (ամենաընթերցված)
|


































