|
08.05.2012
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ֆրանսուա Օլանդին Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին
Ուղերձում ասված է. 08.05.2012
Էդուարդո էռնեկյանին շնորհվել է «Բիզնես հանուն խաղաղության - 2012» մրցանակը Օսլոյի Կառավարական պալատում մայիսի 7-ին տեղի է ունեցել «Բիզնես հանուն խաղաղության 2012» մրցանակի հանձնման պաշտոնական արարողությունը, որտեղ մրցանակ է հանձնվել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին: Այս հեղինակավոր մրցանակը շնորհվում է նոբելյան մրցանակակիրներից կազմված հանձնաժողովի կողմից, որը հատուկ զբաղվում է աշխարհի տարբեր երկրների ականավոր գործարար անձանց ընտրությամբ:
08.05.2012
Հարգանքի տուրք` Անհայտ զինվորի գերեզմանին Մայիսի 8-ին Թբիլիսիի Վակե զբոսայգում Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ ծաղկեպսակի տեղադրման արարողություն Անհայտ զինվորի գերեզմանին:
08.05.2012
Լոս Անջելեսում ողջ տարի կանցկացվեն Հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումներ Հայ գրատպության 500-ամյա հոբելյանը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով կնշվի ողջ 2012 թվականի ընթացքում: Լոս Անջելեսի հանրային գրադարանում հայ գրքի 500-ամյակի տոնակատարություններին նվիրված հանդիսությունը կմեկնարկի UCLA, USC, Getty հաստատությունների եւ ԼԱ հանրային գրադարանի արխիվներում պահվող նյութերի ցուցադրությունով, որը հետագայում կշարունակվի ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքում։
08.05.2012
Գյուլն Օլանդին հիշեցնում է Թուրքիայի «զգայուն» հարցերի մասին Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նորընտիր նախագահ Ֆրանսուա Օլանդին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Turkish Weekly-ն, նա հույս է հայտնել, որ Ֆրանսիայի նոր նախագահի պաշտոնավարումը կնպաստի թուրք-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը:
08.05.2012
ՄՐՑԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ ՀՈԼԱՆԴԱՀԱՅ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՋԱՆՔԵՐԻ ՀԱՄԱՐ Նիդերլանդական Dear Angel կազմակերպությունը ապրիլի 29-ին Ամստերդամ քաղաքի «club cinema» սրահում կազմակերպած բարեգործական միջոցառման ժամանակ իր նոր սահմանած մրցանակը հասցեագրել է Նիդերլանդների թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ձյունիկ Աղաջանյանին:
Սփյուռք
08.05.2012
Դեսպան Չիտեչյանն իր հավատարմագրերն է հանձնել Հռոմի պապին Մայիսի 4-ին Սուրբ Աթոռում համատեղության կարգով ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը հավատարմագրերը հանձնեց Հռոմի պապ Բենեդիկտիոս XVI-ին։
Քաղաքականություն
08.05.2012
ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Ադրբեջանի նախագահի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում հնչեցրած ելույթի վերաբերյալ Մայիսի 4-ին Ադրբեջանի նախագահի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ստի, կեղծիքների և անհիմն շահարկումների վրա հիմնված ելույթը խորը ափսոսանք է առաջացնում, որ նման բարձր հարթակը կարող է օգտագործվել նման ցածրակարգ հայտարարությունների համար:
08.05.2012
Միջազգային ցուցահանդեսի շրջանակներում նշվել է Հայաստանի Հանրապետության օրը Բուենոս Այրեսում ընթացող գրքի 38-րդ Միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, որտեղ 40-ից ավելի երկրների թվում ներկայացված էր Հայաստանը առանձին տաղավարով, մայիսի 1-ին ավանդաբար նշվեց Հայաստանի Հանրապետության օրը:
08.05.2012
Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքի շնորհանդես Կահիրեում Կահիրեում Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը մայիսի 3-ին կազմակերպել էր հանդիպում «Քալիֆորնիա Քուրիեր» (The California Courier) թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի հետ, ինչպես նաև նրա հեղինակած «Հայոց ցեղասպանություն: Աշխարհը ձայն է բարձրացնում, 1915-2005. փաստաթղթեր և հռչակագրեր» խորագրով գրքի արաբերեն երկրորդ հրատարակության շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին եգիպտահայ համայնքի անդամներ, օտարերկրյա դիվանագետներ, եգիպտացի մտավորականներ, հասարակական գործիչներ և լրագրողներ:
|
Սփյուռք (ամենաընթերցված)
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հասարակություն (ամենաընթերցված)
Մշակույթ (ամենաընթերցված)
19.04.2012
Քաղաքականություն (ամենաընթերցված)
Տնտեսություն (ամենաընթերցված)
Սպորտ (ամենաընթերցված)
Հայտարարություններ (ամենաընթերցված)
|


































