07.03.2012
ՄԱԿ-ում տարածվել է ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը Խոջալուի դեպքերի առնչությամբ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանի` այդ կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղղված խնդրանքով որպես Գլխավոր ասամբլեայի և Անվտանգության խորհրդի պաշտոնական փաստաթուղթ է տարածվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Խոջալու բնակավայրում 1992թ. տեղի ունեցած դեպքերի առնչությամբ:
06.03.2012
Սերժ Սարգսյանը՝ բելգիահայերին. «Անկեղծորեն ցանկանում եմ, որ ձեր զավակներն ու նրանց սերունդները պահպանեն հայկական ինքնությունը» Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 5-ի երեկոյան հանդիպում է ունեցել Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
06.03.2012
Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Սենատի նախագահ Սաբին դե Բեթյունի հետ Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում հանդիպում է ունեցել Բելգիայի Սենատի նախագահ Սաբին դե Բեթյունի և Սենատի ու Ներկայացուցիչների պալատի պատգամավորների հետ:
05.03.2012
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը «Հայաստան» հիմնադրամի ստեղծման 20-րդ տարեդարձի առթիվ «1992 թվականի մարտի 3-ին, մեր անկախ պետականության կազմավորմանը զուգընթաց, հիմնվեց համահայկական մի կառույց, որն արդեն երկու տասնամյակ, համախմբելով համայն հայության ներուժը, եզակի առաքելություն է իրականացնում Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում՝ կառուցելով և նորոգելով հարյուրավոր կիլոմետրեր ձգվող ճանապարհներ, գազատարներ ու ջրատարներ, արդիական հիվանդանոցներ, կրթօջախներ ու մշակութային հաստատություններ:
04.03.2012
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության մասին նոր օրինագիծը կսպասի մինչեւ խորհրդարանի հաջորդ գումարում Ֆրանսիայում կառավարող «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության գլխավոր քարտուղար Ժան-Ֆրանսուա Կոպեն փետրվարի 29-ին հայտարարել է, թե անհրաժեշտ է սպասել մինչեւ խորհրդարանի հաջորդ գումարումը` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը օրակարգ մտցնելու համար, քանի որ այս գումարման խորհրդարանն ավարտում է աշխատանքը: Այդ մասին գրում է ֆրանսիական Le Monde-ը:
01.03.2012
Հիլարի Քլինթոնը կրկին խուսափել է Հայոց ցեղասպանության մասին հարցի վերաբերյալ ուղիղ պատասխանից ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի քանի հարցերով դիմել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` ԱՄՆ Կոնգրեսում վերջինիս ելույթի ժամանակ:
01.03.2012
ԱՄՆ Կոնգրեսում նշել են Սումգայիթի ողբերգության տարելիցը Սումգայիթի ողբերգության 24-ամյա տարելիցը նշվել է նաև ԱՄՆ Կոնգրեսում:
01.03.2012
Ֆրանսիացի սոցիալիստ պատգամավորը պատրաստ է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ մշակել Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստ պատգամավոր Ֆրանսուա Պյուպոնին հայտարարել է, որ պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի մշակման հարցում:
01.03.2012
Սահմանադրական Խորհուրդին Որոշումով Ֆրանսան Փրկեց Իր Հեղինակութիւնը. Թուրքիոյ Նախագահ Ֆրանսայի սահմանադրական խորհուրդին կողմէ ցեղասպանութիւններու ժխտումը քրէականացնող օրինագիծը հակասահմանադրական ճանչնալէն ետք՝ Թուրքիոյ նախագահ Ալտուլլահ Կիւլ կարծիք յայտնելով ըսած է, թէ այս որոշումով Ֆրանսան իր հեղինակութիւնը փրկեց: Այս մասին կը հաղորդէ թրքական «Անատոլու» գործակալութիւնը:
29.02.2012
Եգիպտոսի մշակույթի նախարարը բարձր է գնահատել եգիպտահայ համայնքի ներդրումը Եգիպտոսի մշակույթի զարգացման գործում Փետրվարի 28-ին Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպում է ունեցել ԵԱՀ մշակույթի նախարար դոկտոր Շաքեր Աբդելհամիդի հետ:
|
Սփյուռք (ամենաընթերցված)
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հասարակություն (ամենաընթերցված)
Մշակույթ (ամենաընթերցված)
19.04.2012
Տնտեսություն (ամենաընթերցված)
Սպորտ (ամենաընթերցված)
Հայտարարություններ (ամենաընթերցված)
|


































