25.02.2012
Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռաիսա Մկրտչյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ (վիդեո) Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` փետրվարի 25-ին շնորհավորել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանին՝ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ:
24.02.2012
ԱՄՆ վերաքննիչ դատարանը դեմ է հայերի՝ Ցեղասպանության շրջանի ապահովագրության պահանջների վերաբերյալ օրենքին Ամերիկահայ համայնքը կտրականապես քննադատել է երեկ՝ փետրվարի 23-ին, «Մովսեսյանն ընդդեմ Վերսիշերունգի» գործով 9-րդ Վերաքննիչ դատարանի որոշումը, որը հայկական ծագումով ամերիկացիներին չի թույլատրի ԱՄՆ-ի դատարանների միջոցով Հայոց ցեղասպանության ընթացքում ապահովագրված արժեքների վերադարձը` ըստ Կալիֆորնիայի օրենքի: Այս մասին տեղեկացնում է «Հայերն այսօրը»՝ վկայակոչելով Asbarez-ը:
24.02.2012
Դեսպան Նազարյանի ելույթը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Փետրվարի 23-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի է ունեցել քննարկում «Կանայք. խաղաղություն և անվտանգություն» խորագրի ներքո, որին մասնակցում էին կազմակերպության անդամ երկրների հինգ տասնյակից ավելի ներկայացուցիչներ, ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ:
24.02.2012
Դեսպան Մելքոնյանի դասախոսությունը Կահիրեի համալսարանում Փետրվարի 22-ին Կահիրեի Համալսարանում տեղի է ունեցել Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանի դասախոսությունը՝ նվիրված Հայաստանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
24.02.2012
Դեսպան Կարապետյանի այցը Իտալիայի Պուլիայի տարածաշրջան Փետրվարի 17-20-ը ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանն աշխատանքային այցով գտնվում էր Իտալիայի Պուլիայի տարածաշրջանում` Նարդոյում Սրբ. Գրիգոր Լուսավորչին նվիրված տոնին մասնակցելու, ինչպես նաև Բարիում և այլ քաղաքներում հայկական պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու նպատակով:
24.02.2012
Մի խումբ արվեստի գործիչներ և գիտնականներ արժանացան պետական մրցանակների (լուսանկարներ) Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ 2011թ. տարեվերջին շնորհվել են Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական մրցանակները` հաշվի առնելով պետական մրցանակի հանձնախմբերի առաջարկությունները: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել այսօր Նախագահի նստավայրում:
22.02.2012
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՈՐ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԲԱՐԵԼԱՎԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ Դրանում համոզված են հույն եւ ասորի համայնքների ներկայացուցիչները:
21.02.2012
Վիգեն Չիտեչյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել Վատիկանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանին համատեղության կարգով Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը`Փարիզ):
21.02.2012
Դեսպան Ադոնցի հանդիպումը Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ Փետրվարի 17-ին Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցին ընդունեց Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ, ֆրանսախոս սոցիալիստ Անդրե Ֆլաուն:
20.02.2012
Ֆրանսիայի նախագահի թեկնածուն պատրաստ է թեկուզ հիմա ընդունել Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը Սոցիալիստական կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Ֆրանսուա Օլանդը կողմ է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը: Ինչպես հայտարարել է Օլանդը «Marianne» շաբաթաթերթին տված հարցազրույցում, նա պատրաստ է թեկուզ հենց հիմա ընդունել այդ օրենքը: Ըստ նրա` որոշումներ կայացնելիս «նա հակված չէ առաջնորդվելու նույն ծագումով ու պատմությամբ մարդկանց քանակով»:
|
Սփյուռք (ամենաընթերցված)
ՀՀ սփյուռքի նախարարություն (ամենաընթերցված)
Հասարակություն (ամենաընթերցված)
Մշակույթ (ամենաընթերցված)
19.04.2012
Տնտեսություն (ամենաընթերցված)
Սպորտ (ամենաընթերցված)
Հայտարարություններ (ամենաընթերցված)
|


































