|
Այլ »
Ծրագրեր
2010-12-20 Հայոց Ցեղասպանության 100 ամյա տարելիցին նվիրված աշխարհի տարբեր երկրներում կառուցված հուշակոթողների մանրակերտերի պատրաստում և տեղադրում Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպման աշխատանքների ընթացքում որպես կարևոր օղակ հանդես է գալիս Հայոց Ցեղասպանությանը նվիրված աշխարհի տարբեր երկրներում կառուցված հուշակոթողների մանրակերտերի պատրաստումը և տեղադրումը Ծիծեռնակաբերդում:
Ծրագիրը նպատակ ունի ի մի բերելու և հայկական ու համաշխարհային հանրությանը ցուցադրելու Հայոց Ցեղասպանությանը նվիրված հուշակոթողների մանրակերտերը մեկ համալիրով: Դրանով կցուցադրվի աշխարհի շատ երկրների և քաղաքների վերաբերմունքը Հայոց Ցեղասպանության ու տվյալ երկրներում բնակվող հայության և նրա հիմնախնդիրների նկատմամբ:
2010-12-15 Հայ բարերարների ճեմուղու հիմնադրում Հայաստանում Սփյուռքի եւ սփյուռքահայ երախտավորների տարբեր ժամանակներում կատարած աշխատանքների մասին չկան լիարժեք պատկերացումներ եւ շատ հայ բարերարների գործունեության մասին իմացությունն աստիճանաբար պակասում է:
2010-12-02 Համահայկական մրցանակաբաշխություն Հայկական Սփյուռքում հայապահպանության, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, կապերի ձեւավորման եւ ամրապնդման հարցերում բազմաթիվ կազմկերպություններ, կրթական հաստատություններ, լրատվամիջոցներ իրենց ամենօրյա ջանքերն են ներդնում եւ նպաստում հայոց լեզվի, մշակույթի, հայկական ինքնության որակների պահպանմնն ու տարածմանը: Մեծ է նաեւ հայ ընտանիքների կողմից լեզվապահպանության եւ ավանդույթների պահպանման մղումները, ինչը շատ համայնքներում, համապատասխան կազմակերպությունների կամ հաստատությունների բացակայության պարագայում մնում է զուտ ընտանիքի ուսերին:
2010-12-01 Սփյուռքի երիտասարդության` Հայաստան այցելության պարբերական ծրագիր Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գերակա խնդիրներից է երիտասարդության շրջանում կապերի ձևավորման և ամրապնդմանն ուղղված համալիր ծրագրերը: Տարբեր երկրների մշակութային ազդեցությունների պարագայում, սփյուռքի հայ երիտասարդների համար Հայաստանն ու հայ իրականությունը տեսական պատկերացումներից և գիտելիքներից բացի, կարիք ունեն նաև գործնական շփումների:
2010-12-01 «Համայնքների պատմություն»: Սփյուռքի հայկական համայնքների ուսումնասիրություններ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգային հիմնադրույթներից է սփյուռքի հայկական համայքներում առկա խնդիրների, հեռանկարների, զարգացման միտումների ինչպես նաև Սփյուռքի գաղթօջախների ձևավորման, ՙհին՚ և ՙնոր՚ Սփյուռքի փոխհարաբերությունների, Սփյուռքի յուրաքանչյուր գաղթօջախի մշակութային, ավանդույթային և կենցաղային առանձնահատկությունների, հայկական գաղթօջախներում տեղի ունեցող միգրացիոն հոսքերի և ժողովրդագրության, Սփյուռքում հայկական կազմակերպությունների գործունեության ու հեռանկարների և այլ խնդիրների վերաբերյալ ուսումնասիրութունների կատարումը:
2010-11-28 Սփյուռքագիտության ոլորտում կադրերի պատրաստման և վերապատրաստման կազմակերպման նպատակով աջակցություն ԵՊՀ ամբիոնի մագիստրանտներին Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում մասնագետների ուսուցման համակարգի ներդրում` այդ գործընթացին ներկայացվող պահանջների սահմանման, բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրոսական ծրագրերում «այագիտությունե, «Համայնքների պատմությունե մասնագիտություններ ներառելու, սփյուռքագիտության և հարակից թեմաներով ծրագրերի մշակման, ներդրման ու ֆինանսավորման կարգը հաստատելու, բարձրագույն ուսումական հաստատությունների կարողություների զարգացման, ուսուցման և աշխատանքների լուսաբանման համակարգերի ներդրման իրավական հիմքերի ձևավորում:
Ելնելով Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգային դրույթներից ՀՀ կառավարությունը նախատեսում է ստեղծել Սփյուռքի գիտական, կրթական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում առկա ներուժի հաշվառման մեխանիզմներ: Հիրավի օրախնդիրներ են Սփյուռքի անհատների ներուժի համախմբումը եւ կազմակերպված ու փոխհամագործակցված գործունեության ոլորտների ընդլայնումը, մասնագիտական ցանցերի ձեւավորումն ու զարգացումը:
|



































