05.09.2011 Բրազիլիայում հայերի հետքերով. էմիգրացիայի պատճառները Ներկայացնում ենք հատված Բրազիլիայում հայկական էմիգրացիայի մասին հոդվածից, որն ուղարկել է ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանատունը:
Ողբերգական պատմական իրադարձությունները ստեղծեցին «Մեծ սփյուռք»` հայերին ցրելով ողջ աշխարհով մեկ եւ ձեւավորելով բացմաթիվ հայկական համայնքներ Արեւելքի, Եվրոպայի եւ Ամերիկայի երկրներում: Հենց այդպես է ժողովրդի պատմությունը կտրուկ փոխվում, երբ տեղի է ունենում բռնի միջամտություն:
01.09.2011 Թուրքական նույն հնացած խաղը՝ խոստումներ տալ, գովեստի արժանանալ, սակայն ոչինչ չանել Անցյալ շաբաթ թուրք ղեկավարները դիմեցին մի նոր խորամանկության՝ փորձելով իրենց երկրի՝ բազմիցս ճնշված փոքրամասնությունների նկատմամբ կեղծ վեհանձնությամբ դրական տպավորություն թողնել միջազգային հանրային կարծիքի վրա։
22.08.2011 Արևմտահայերէնի հիմնախնդիրին քաղաքական նշանակութիինը Համասփիւռքեան կրթական Գ. համագումարը, իր նախաձեռնող կողմով, կայացման վայրով, մասնակիցներով եւ արծարծած նիւթերով իրադրային նշանակութիւն ունենալու բոլոր հանգամանքները ունի: Համագումարը, որ նուիրուած է «Արեւմտահայերէնի կացութիւնը այսօր` մարտահրաւէրներ եւ առաջադրանքներ» նիւթին, կոչուած է քննարկելու ամէնէն հրատապ նիւթը, որ կը յուզէ նախ եւ առաջ ամբողջ արեւմտահայ աշխարհը:
17.08.2011 «The Jerusalem Post»-ը համեմատել է «Birthright Armenia» եւ «Birthright Israel» ծրագրերը Ամբողջ աշխարհում սփռված, ցեղասպանության ու ողբերգության հետեւանքով տեղահանված փոքր, հին ժողովուրդ` հաջողակ գլոբալ սփյուռքով, որը հավատարիմ է պատմական հայրենիքին:
17.08.2011 «Asbarez». ԱՄՆ-ի հայերը պատրաստ են մեծ ազդեցություն ունենալ 2012-ի ընտրություններում Երբ Սեմ Քալաֆյանն ամերիկյան բանակային համազգեստով Երկրորդ համաշխարհային պատերազմից վերադարձավ Ֆրեզնո, նրան թույլ չտվեցին էթնիկ պատկանելության պատճառով տուն գնել: Այդ խտրականության ցավն այրում էր նրա սիրտը: Սակայն մի քանի տասնամյակ անց նա տեսավ, թե ինչպես Չիփ Փաշայանը ընտրվեց ԱՄՆ կոնգրեսական: Այսօր ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված են երկու հայեր` Աննա Էշուն եւ Ջեքի Շփեյերը: Օրեգոնցի Բրեդ Ավագյանը ձգտում է դառնալ երրորդը:
16.08.2011 Օբամայի հանդեպ անվստահությունը խանգարում է Ցեղասպանությունը կանխարգելելու նրա նախաձեռնությանը Եթե Նախագահ Օբաման չվերընտրվի երկրորդ ժամկետում, ապա դրա համար Օբաման պետք է մեղադրի միայն իրեն: Ճիշտ է, Օբամային ժառանգություն մնացին Բուշի վարչակազմի կողմից նախաձեռնված պատերազմները Իրաքում և Աֆղանստանում, ինչպես նաև քայքայված տնտեսությունը, սակայն նրան չհաջողվեց ոչ միայն երկիրը դուրս հանել այդ ճահճից, այլև որոշ առումներով, խնդիրներն է´լ ավելի խորացրեց:
28.07.2011 Յիշատակի ղօղանջներ Պարոյր Սեւակին 40 տարի առաջ էր։ 17 Յունիս 1971։ Քառասուն տարի ապրեցանք առանց իր ֆիզիքական ներկայութեան, սակայն ընդմիշտ՝ իր գրական ժառանգութեամբ, խոհերով, տողերով ու տաղերով։ Իր ամէնօրեայ ու յաւերժաբարբառ քերթուածներով։ Իր յօդուածներով եւ գրականագիտական երկերով։ Եւս առաւել՝ իր բազմերախտ թարգմանութիւններով։
26.07.2011 ԹՄՄ Արշակ Տիգրանեան վարժարանը՝ արդէն 30 տարեկան Այսքան շուտ անցան անցնող երեսուն տարիները: Դեռ երէկ ըլլար կարծես, հաւաքուած Հոլիվուդի Գահենկա եւ Լեքսինկթըն պողոտաներու խաչմերուկի այս հողաշերտին վրայ, օրուան առաջնորդ Վաչէ արք. Յովսէփեան կօրհնէր հողը նոր դպրոցի մը: Հոն էին վարժարանին բարերարներըՙ տէր եւ տիկին Արշակ ու Էլենոր Տիգրանեանները իրենց հարազատներով, հոն էին ԹՄՄ Կեդրոնական վարչութեան այդ օրերու անդամները, միւս բարերարները, լոսանջելըսաբնակ թէքէեանականները, վերջապէս մեծ թիւ մը մը ներկաներու:
25.07.2011 «Ա. եւ Ժ. Ճէնազեան» միջնակարգի աւարտական դասարանի ՀԱՅԱՍՏԱՆԱԳՆԱՑՈՒԹԻՒՆ «Արարատի շուքին տակ»
23.07.2011 Հայ-թուրքական սահմանը կարող է ավելի շուտ բացվել, քան բոլորը պատկերացնում են Սահմանի բացումով Թուրքիան համարյա լիովին հեռանում է ղարաբաղյան հակամարտության լուծմանն աջակցելուց, ինչը նորություն չէ
|
Խմբագրական (ամենաընթերցված)
Սփյուռքի թղթակիցներ (ամենաընթերցված)
Մանրամասներ (ամենաընթերցված)
|


































