Որոնում`
 
Օրացույց
 
18.04.2011

The Financial Times. Կոտորածը Դիարբեքիր նահանգում սատանայական մասշտաբների է հասել
«Ավերվող կայսրություններ» գրքում Մայքլ Ռեյնոլդսը տպավորիչ և շատ յուրահատուկ գնահատական է տալիս Ռուսական և Օսմանյան կայսրություններում տեղ գտած իրադարձություններին` 1908թ. Երիտթուրքական հեղաշրջման և Առաջին աշխարհամարտի ավարտի միջև ընկած ժամանակահատվածում: Նա կենտրոնանում է արևելյան անատոլիայի և Ռուսաստանի հարավային սահմանամերձ տարածքների վրա, որտեղ հայերի, ասորիների, կովկասյան թուրքերի, չերքեզների, կազակների, հույների, քրդերի և թաթարների պայթյունավտանգ խառնուրդն ընդհանուր համայնքներով էր ապրում»,- գրում է The Financial Times-ը «Անկում և փլուզում» հոդվածում:

18.04.2011

Սփյուռքի նախարարությունը պատասխանում է Թամար Պողոսյանի անհիմն մեղադրանքներին
Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանը կեղծ տեղեկատվության է տարածում ԶԼՄ-ներով Հոգաբարձուների խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի մասին:
 
16.04.2011

ԱԲԽԱԶԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԱՅՆՏԵՂ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԿՐԹԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ
Ապրիլի 8-ին Աբխազիայի  Գուդաութայի շրջանի Պրիմորսկի թիվ 2 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ Աբխազիայի 32 հայկական դպրոցների տնօրենների և ուսմասվարների առաջին սեմինար պարապմունքը, որը կազմակերպել էր Աբխազիայի հայ համայնքը:
16.04.2011

Մասաչուսեթսի Պալատի խոսնակ. Չի կարելի թույլ տալ, որպեսզի աշխարհը մոռանա Հայոց ցեղասպանության մասին
Ապրիլի 15-ին Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկը հայտարարել է «Հայ նահատակների հիշատակի օր» և հրավիրել է նահանգի Ներկայացուցիչների պալատ Հայոց ցեղասպանությունը վերապարծ 12 հոգու:
15.04.2011

Վրաստանի Ռուսթավի քաղաքում գործող «Սուրբ Պարթև» կիրակնօրյա դպրոցում կրթությունը դարձել է երկամյա
Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ 2010թ Վրաստանի Ռուսթավի քաղաքում բացվել է “Սուրբ Պարթև” կիրակնօրյա դպրոցը` մեկամյա դասընթացային ծրագրով:
15.04.2011

Ապրիլի 18-24-ը Կալիֆորնիայում կնշվի որպես Հայոց ցեղասպանության զոհերի շաբաթ
Ամերիկայի հայերի խորհուրդը (ԱՀԽ) մասնակցել է Սակրամենտոյում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման արարողությունը: Արարողությունը տեղի ունեցավ ապրիլի 14-ին:
15.04.2011

ԵՎՐԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐ-2011
Այս տարի Ժնևի Հայկական միությունը նախաձեռնել է ավանդական դարձած, «Եվրահայկական խաղեր» սպորտային մրցումները անցկացնել Ժնևում: 2011 թվականի ապրիլի 22-25-ը տեղի կունենա «Եվրահայկական խաղերի» պատմության մեջ ամենամեծ  մրցաշարը, որին առաջին անգամ կմասնակցեն նաև մարզիկներ Հայաստանի Հանրապետությունից: 
15.04.2011

Մասաչուսեթսի նահանգապետ Դևալ Պատրիկը հայտարարվել է 2011 թ. «Հայերի բարեկամ»
Մասաչուսեթսի նահանգապետ Դևալ Պատրիկը 2011-ին հայտարարվել է «Հայերի բարեկամ»: 2010-ի սեպտեմբերին Ռոզա Ֆիցջերալդ Քենեդիի Greenway կալվածքում նահանգապետ Պատրիկը հայտարարել է. «Մենք դարձել ենք այն, ինչ կանք այն պատճառով, որ դեմքով շրջվել ենք դեպի Հայոց ցեղասպանության սարսափները և մենք հիշում ենք դրա մասին: Մենք չենք մոռանում անցյալը և հենց այդ պատճառով ավելի լավն ենք դարձել»:

14.04.2011

Կլենտէյլի Մէջ Նշուեցաւ «Ալիք» Օրաթերթի 80ամեակը
Ապրիլ 8ին, ՀՄԸՄի Կենտէյլի «Արարատ» մասնաճիւղի կեդրոնատեղիին մէջ, միացեալ կազմակերպութեամբ նոյն մասնաճիւղի եւ «Ասպարէզ» օրաթերթի խմբագրութեան, նշուեցաւ «Ալիք» օրաթերթի 80ամեակի տօնակատարութիւնը:
14.04.2011

Վիկ Դարչինյան. Ապրիլի 24-ին ողջ իմ թիմը հարգելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Կայացել է Վիկ Դարչինյանի և Յոննի Պերեսի մամլո ասուլիսը (Կոլումբիա), որոնք ապրիլի 24-ին հանդիպելու են թեթևագույն քաշային կարգի մրցաշարի շրջանակներում: Խաղարկվելու է թեթևագույն քաշային կարգում IBO չեմպիոնի տիտղոսը:

1  |  115  |  116  |  117  |  118  |  119  |  120  |  121  |  122  |  123  |  124  |  125  |  126  |  127  |  128  |  129  |  148
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, Ք Երեւան, 0010, Հանրապետության 62, բն. 98
Հեռ.` 54-22-49