Որոնում`
 
Օրացույց
 
24.04.2012

Հայ ժողովուրդը 97 տարի անց էլ պահանջատեր է Ցեղասպանության միջազգային ճանաչմանը
Օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին' 1915 թվականին, տեղի ունեցավ դարի ամենից սարսափելի ոճիրը. մեկ ու կես միլիոն հայեր զոհ դարձան թուրքական յաթաղանին:
23.04.2012

Հրանուշ Հակոբյանի խոսքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Սիրելի´ հայրենակիցներ,

Դարձյալ Ապրիլի 24-ն է մոտենում. ալեկոծվում է յուրաքանչյուր հայի միտքն ու հոգին, դարձյալ եռաձայն պատարագ է հնչում հայոց երկնքում ու ժամանակը մեզ համար կանգ է առնում:
23.04.2012

Ախալցխայի շրջանի բոլոր հայկական դպրոցներին արգելել են մասնակցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո միջոցառումներին
Ապրիլի 23-ին Ախալցխայի Ռեսուրս կենտրոն էին հրավիրվել Ախալցխայի բոլոր հայկական գյուղերի ու քաղաքի դպրոցների տնօրենները: Ռեսուրս կենտրոն ժամանած տնօրեններին խստիվ զգուշացրել են, որ դասերի հաշվին հանկարծ չմասնակցեն ապրիլ 24-ի սգո միջոցառումներին, որոնց ամեն տարի առանց որեւէ խոչնդոտի մասնակցում էին:Այս մասին հաղորդում է akhaltskha.net-ը:
23.04.2012

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությանը
Ապրիլի 22-ին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակման միջոցառումների շրջանակներում Երևանում անցկացվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոնվեցիայի 40-ամյակին նվիրված գիտաժողովի մասնակիցներին:
23.04.2012

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բուենոս Այրեսի քաղաքապետին
Ապրիլի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի մեկնարկի առիթով Հայաստան ժամանած Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրիի գլխավորած պատվիրակությունը:
23.04.2012

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միլանի նահանգապետին
Ապրիլի 23-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Միլանի նահանգապետ Գվիդո Պոդեստային` ուղեկցությամբ Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանի և Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի: 
23.04.2012

Ստամբուլում Հայոց ցեղասպանության հիշատակման արարողությանը կմասնակցեն նաև Թուրքիայում բնակվող հայերը
Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցը, որը նախկինում համարվում էր արգելված և խոսվում էր միայն փակ սրահներում, ներկայումս հանրային քննարկման թեմա է դարձել:
23.04.2012

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում բացվեց «Գիրքը որպես ցեղասպանության վկա» ցուցադրությունը
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ապրիլի 23-ին հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը Համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ բացվեց «Գիրքը որպես ցեղասպանության վկա» ժամանակավոր ցուցադրությունը:
23.04.2012

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռումինիայի Մշակույթի և ազգային ժառանգության նախարարին
Ապրիլի 21-ին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռումինիայի Մշակույթի և ազգային ժառանգության նախարար Հունոր Կելեմենին:
23.04.2012

Երեւանը պաշտոնապես ստանձնեց Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը
Երեւանը պաշտոնապես ճանաչվեց Գրքի համաշխարհային 2012 թ-ի մայրաքաղաք. նախկին մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին տիտղոսը հանձնեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  |  11  |  12  |  13  |  14  |  15  |  148
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, Ք Երեւան, 0010, Հանրապետության 62, բն. 98
Հեռ.` 54-22-49