Որոնում`
 
Օրացույց
 
09.08.2011

Հ. Թահմազյան. «Համահայկական խաղերի գլխավոր նպատակն է նպաստել Հայաստան-Սփյուռք մերձեցմանը»
Օգոստոսի 13-21-ը Հայաստանում կայանալիք Համահայկական 5-րդ խաղերի նպատակը Հայաստան- Սփյուռք կապերի մերձեցմանը նպաստելն է:
02.08.2011

Արցախում տեղի ունեցավ Համահայկական 5-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը
Արցախի Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում այսօր տեղի ունեցավ Համահայկական 5-րդ խաղերի ջահի վառման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց եւ ողջույնի խոսք հղեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
28.07.2011

Համահայկական խաղերին ժամանող սփյուռքահայերին կազատե՞ն պետտուրքից
ՀՀ կառավարությունը պատրաստվում է 2011 թվականի օգոստոսի 13-21-ը Երեւանում կայանալիք 5-րդ համահայկական խաղերին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներին ազատել մուտքի արտոնագրի պետական տուրքից:
28.07.2011

Աշխարհի չեմպիոններին օդանավակայանում դիմավորեց երկրի Նախագահը (տեսանյութ)
Շախմատի աշխարհի չեմպիոն Հայաստանի հավաքականը հուլիսի 27-ի ուշ երեկոյան վերադարձավ հայրենիք:
27.07.2011

Հայաստանում կայանալիք 5-րդ Համահայկական խաղերին հայտ են ներկայացրել109 քաղաքներ
Այսօրվա տվյալներով` օգոստոսի 13-21-ը Հայաստանում կայանալիք 5-րդ Համահայկական խաղերին մասնակցելու հայտ է ներկայացրել աշխարհի 109 քաղաք: 
26.07.2011

Հայաստանի շախմատի հավաքականը՝ աշխարհի չեմպիոն
Չինաստանի Նինբո քաղաքում այսօր ընթանում են աշխարհի թիմային առաջնության վերջին՝  9-րդ տուրի հանդիպումները։ Մրցաշարի առաջատար Հայաստանի հավաքականի մրցակիցն էր Ուկրաինայի թիմը։
25.07.2011

Շախմատի աշխարհի առաջնությունում Վլադիմիր Հակոբյանի շնորհիվ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղ դաշն կնքեցին
Գրեթե 5-ժամյա պայքարից հետո ավարտվեց շախմատի աշխարհի թիմային առաջնության Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչներ Վլադիմիր Հակոբյանի ու Ռաուֆ Մամեդովի պարտիան:
25.07.2011

Շախմատի աշխարհի առաջնության 8-րդ տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Ադրբեջանի հետ
Շախմատի աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրը նույնպես հաջող էր Հայաստանի համար: Հայ գրոսմայստերները հերթական անգամ հաղթեցին, այս անգամ հունգարացիներին: Երկրորդ խաղատախտակի վրա հավաքականին հաղթական միավոր բերեց Սերգեյ Մովսիսյանը, մյուս երեք պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի: Հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով՝ 2,5:1,5:
24.07.2011

Շախմատի աշխարհի առաջնության 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Հունգարիայի հետ
Շախմատի աշխարհի թիմային առաջնության 6-րդ տուրում հաղթանակներ տարան Հայաստանի և Չինաստանի հավաքականները՝ հաղթելով Հնդկաստանի և Եգիպտոսի հավաքականներին:
23.07.2011

Լևոն Արոնյանը 6-րդ տուրում կհանդիպի հնդիկ շախմատիստ Պենտալ Հարիկրիշնայի հետ
Հուլիսի 23-ին ցերեկային հանգստից հետո կշարունակվի աշխարհի շախմատի թիմային առաջնությունը, որն անցնում է չինական Նինբո քաղաքում:
1  |  2  |  3  |  4  |  5  |  6  |  7  |  8  |  9  |  10  |  11  |  12  |  13  |  14  |  15  |  19
 
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ Սփյուռքի նախարարություն
Պատրաստված է ZOOM GRAPHICS -ում
© «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերական
ՀՀ, Ք Երեւան, 0010, Հանրապետության 62, բն. 98
Հեռ.` 54-22-49