×

Գաղտնիություն

Մենք կարևորում ենք մեր այցելուների անձնական տեղեկատվության գաղտնիությունը: Այդ պատճառով մշակել ենք հետևյալ քաղաքականությունը, որը այցելուներին կօգնի հասկանալ, թե ինչպես ենք օգտագործում անձնական տեղեկատվությունը: Ներքոնշյալ դրույթները ներկայացնում են մեր գաղտնիության քաղաքականությունը։

Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականությունն իրականացվում է «Հայերն այսօր» լրատվականի պաշտոնական կայքի օգտվողների տրամադրած անձնական տեղեկությունների օգտագործման և պաշտպանության նպատակով:

Անձնական տվյալները հավաքվում են, երբ օգտվողները լրացնում են զրուցարանի պատուհանները: Դրանք անհրաժեշտ են նրանց խնդիրները հասկանալու և անհրաժեշտ ծառայություն մատուցելու համար:

Անձնական տեղեկատվությունը պետք է լինի ամբողջական և կպահպանվի 7 օր։ Այդ ընթացքում այն կպաշտպանվի չարտոնագրված մուտքերից, բացահայտումից, կրկնօրինակումից, օգտագործումից կամ փոփոխությունից:

Cookies

Hayernaysor.am-ը, մնացած ինտերակտիվ վեբ կայքերի նման, կիրառում է «cookies»` փոքր ֆայլեր, որոնք պահվելով Ձեր համակարգչի կոշտ սկավառակում, մեզ հնարավորություն են տալիս ստուգել կայքով Ձեր տեղաշարժի մասին տեղեկությունները` մեզ հնարավորություն ընձեռելով կայքը հսկել, գնահատել և բարելավել: «Քուքիները» օգտագործվում են կայքի որոշ մասերում՝ ապահովելով դրանց աշխատանքը: Կայքի գործընկերներից որոշները նույնպես կարող են օգտագործել «քուքիներ»:

Մեր պատասխանատվությունը տեղեկատվության ապահովության հարցում

Չարտոնագրված մուտքերի կանխման, տեղեկատվության ամբողջականության պահպանման և դրա ճիշտ օգտագործման համար կիրառվում են համապատասխան ֆիզիկական, էլեկտրոնային և վարչական գործառույթներ, որոնք կապահովեն առցանց հավաքագրված տեղեկատվության անվտանգությունը: