×

Սկսվել է «Ներուժ 4.0» պետական դրամաշնորհային ծրագրի հայտերի ընդունման փուլը

16.08.2023

«Ներուժ 4» ծրագիրն այս տարի Հայաստանում կհամախմբի 40 ստարտափ ընկերության։ Ծրագիրը տարբեր երկրներից հրավիրում է սփյուռքահայ մասնագետներին՝ աջակցելու Հայաստանի տնտեսական առաջընթացին և ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։ 

«Դա իր մեջ երկու կոմպոնենտ է պարունակում, առաջինը՝ մեր սփյուռքի հայրենակիցների միջոցով տեխնոլոգիական գիտելիքի և կարողությունների ներգրավումն է մեր էկոհամակարգ երկրորդ կոմպոնենտը՝ սփյուռքի մեր հայրենակիցների միջոցով գլոբալ կարիքների ուսումնասիրությունն է և դրանց ճանաչողությունը և այդ կարիքները բավարարելու համար լուծումների մշակումը և միջազգային շուկա հանելը»,- ասաց նա:

Ծրագրին մասնակցելու համար ստարտափ ընկերություններն ազատ են ոլորտի ընտրության հարցում: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այս տարի հաղթող ընկերությունների համար ավելի մեծ բյուջե է նախատեսում իրենց գաղափարը կյանքի կոչելու համար։

«Նախատեսում ենք մինչև 90 մլն դրամի չափով տրամադրել դրամաշնորհ, որից մինչև 30 մլն դրամը կտրամադրվի սկսնակ ընկերություններին, իսկ մինչև 60 մլն դրամ կլինեն առաջին, երկրորդ, երրորդ տեղերի համար նախատեսված արդեն պրոդուկտ արտադրող ունեցող թիմերի համար»,- ասաց նա:

2018 թվականից իրականացվող ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ պայման է, որ ստարտափ թիմի անդամների մեծ մասը լինեն սփյուռքահայեր։ Հայտը ներկայացնելուն նախորդող 24 ամսվա ընթացքում ստացած չլինեն դրամաշնորհ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ցանկանան Հայաստանում հիմնել և գրանցել ստարտափ ու առնվազն մեկ տարի բնակվեն այստեղ: 

«Ներկայումս աշխատանքներ ենք տանում արտասահմանյան աքսելերացիոն ծրագրերի հետ համագործակցելու այս ծրագրի շրջանակներում, որ ինքնին կբարձրացնի մեր սփյուռքի հայրենակիցների հետաքրքրությունը՝ մասնակցելու այս ծրագրին և նաև արդյունքները շատ ավելի խոստումնալից կլինեն»,- ասաց նա:

«Ներուժ 4» 6-օրյա միջոցառումը կանցկացվի Դիլիջանում: Հայտերի ընդունման վերջնաժամկետն օգոստոսի 3-ն է: