×

Ինչպե՞ս Հայաստանում ունենալ գրանցման հասցե

11.01.2021

Եթե Հայաստանի քաղաքացի եք, ապա պետք է ունենաք գրանցման հասցե։

Օտարերկրյա պետության գրանցում ունենալու դեպքում Հայաստանի քաղաքացիություն ստանալու Ձեր դիմումի մեջ այն կգրանցվի որպես պաշտոնական հասցե:

Եթե ցանկանում եք Ձեր անձնագրում կամ նույնականացման քարտում որպես բնակության երկիր նշվի «Հայաստան», ապա անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանում բնակվելու փաստը հաստատող փաստաթուղթ։ Օրինակ՝ սեփականության իրավունքի վկայական, բնակելի տարածքի վարձակալության պայմանագիր կամ սեփականատիրոջ համաձայնությունը:

Այդ փաստաթղթերը չունենալու դեպքում կարող եք դիմել ոստիկանության տարածքային բաժին՝ հաստատելու նշված հասցեում Ձեր բնակվելու փաստը։ Այս գործընթացը սովորաբար տևում է 2 շաբաթ։

Եթե Դուք մինչև 50 տարեկան տղամարդ եք, ապա պետք է գրանցվեք Ձեր բնակության վայրի զինվորական կոմիսարիատում: