Բուլղարիայի Վառնա քաղաքի «Զորավար Անդրանիկ» թանգարան
11.01.2021

Եթե երբևէ լինեք Բուլղարիայում, որպես ճամփորդական հետաքրքիր ուղղություն ընտրեք Վառնա քաղաքը, որտեղ գտնվում է հայ զորահրամանատար, պետական գործիչ, հայդուկապետ Անդրանիկ Օզանյանի (Զորավար Անդրանիկ) տուն-թանգարանը։ Մեծն զորավարը Բուլղարիայի իր առանձնատանն ապրել է մի քանի տարի։ Այն Անդրանիկ Օզանյանի առանձնատներից միակն է, որը պահպանվել է Բուլղարիայի հայերի միության ջանքերով: Ոչ ԱՄՆ-ում, ոչ էլ Արևմտյան Հայաստանում նրա տները չեն պահպանվել։ Վառնայի տունը զորավարը կառուցել է 1900-ականներին։ Այդ տարիներին Անդրանիկը եկել է Բուլղարիա, որպես բարձր դիրք ու հեղինակություն ունեցող անձնավորության՝ իշխանությունները նրան հողամաս են հատկացրել՝ առանձնատուն կառուցելու թույլտվությամբ: Տարածքը մեծ է եղել, և զորավարը նպատակահարմար է գտել մի մասը նվիրաբերել ուրիշներին։
2013 թվականին տունը գնվել է Բուլղարիայի հայերի միության նախագահ Հարություն Հովսեփյանի շնորհիվ, որը նաև իր անձնական միջոցներով ձեռնամուխ է եղել առանձնատան պահպանմանը, քանի որ հակառակ դեպքում, այն կապամոնտաժվեր, իսկ տեղում կլիներ սովորական բնակելի շենք։
Առանձնատանը պահպանվել է կահույքը, որը հետագայում մշակվել է, կարգի բերվել, տարածքը խնամքով վերականգնվել է։
Բուլղարիայից բերված փաստաթղթեր, նամակներ, ձեռագրեր, գործիքներ, թերթեր, գրքեր, շքանշաններ, այդ թվում՝ նաև մարտական թուրը այժմ պահվում են Երևանի «Զորավար Անդրանիկ» թանգարանում։