×

Լիբանանահայ Շանթ Դիշակջյանի ընտանիքը տեղափոխվել է հայրենիք. Ի՞նչ խնդիրներ է լուծել պետությունը

21.01.2021

Եվս մի քանի ամիս և Շանթը մշտական բնակություն կհաստատի Հայաստանում։ ԸՆտանիքն արդեն Լիբանանինց տեղափոխվել է հայրենիք։ Պետության աջակցությամբ նրանք արագ հարմարվել են իրենց նոր առօրյային։

Զգացի, որ օտար տեղ չեմ եկել, իմ տունն եմ եկել, երբ հեռախոսս վերցնում էի և զանգում էի մի քանի առկա համարներով, որպեսզի իմանամ, թե ինչ պետք է անեմ կամ չանեմ, ուր պետք է դիմեմ կամ չդիմեմ, եղբոր պես իրար հետ զրուցում էինք և գաղափարներ էին տալիս”։

Շանթը Բեյրութի պայթյունի տուժածներից է։ Այդ պահին փողոցում էր, երբ փշրված ապակիների կտորները թափվեցին նրա գլխին ու վնասվածքներ ստացավ։ Երբ ընտանիքին բերեց Հայաստան, սփյուռքի հանձնակատարի գրասենյակից նրան առաջարկեցին բուժզննում անցնել և անվճար վիրահատվել։

Կարող եմ ասել, որ մեզ բավականին օգնել է պարոն Հովհաննեսը։ Ինձ ուղարկեց Իզմիրլյան բժշկական կենտրոն, որպեսզի տեսնենք, թե ուսս ինչ պետք է անենք”։

Հիմա նրան մտահոգում է, թե ինչպես կարող է Լիբանանում կուտակած ֆինանսական ռեսուրսներն առանց կորուստների տեղափոխել Հայաստան։

Այս մեկը մեր լիբանահայերի համար շատ դժվար է։ Ես մարդիկ եմ ճանաչում, որոնք տուն, հող են վերցրել՝ ամսավճարով կամ այլ կերպ, ցանկանում են իրենց փողը Հայաստան բերել, բայց մեծ դժվարությունների են հանդիպում”։

Շանթ Դիշակջյանը Բեյրութում փոքրիկ կրպակ ունի։ Այս տարվա ամռանը այն կթողնի ու կվերադառնա հայրենիք՝ ընտանիքի հետ ապրելու։