×

ԿԽՄԿ ներկայացուցիչները օրերս տեսակցել են Ադրբեջանում պահվող հայերին

15.04.2024

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները օրերս կրկին տեսակցել են Ադրբեջանում պահվող հայերին, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը:

ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերին» տեղեկացրել է, որ պատվիրակները ստուգել են անձանց առողջական վիճակը, նրանց հանդեպ վերաբերմունքը, կապ ապահովել հարազատների հետ: