×

Վարչապետ Փաշինյանը հանդիպել է Կիրանց և Բերքաբեր համայնքների բնակիչներին

17.04.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել նաև Կիրանց և Բերքաբեր համայնքների բնակիչների հետ։

Այս մասին «Տելեգրամ»-ի իր էջում նշել է ՀՀ վարչապետը։

Վարչապետն ավելի վաղ հանդիպել էր նաև Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի բնակիչների հետ։

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Ոսկեպարում Փաշինյանը տեղի բնակիչներին ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության՝ ներառյալ սահմանազատման գործընթացում առկա իրավիճակը։